Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը տարբեր պատճառներով ավելի ու ավելի է հեռանում այն ժամանակներից, երբ երկիրը փաստացի կառավարում էին կոմբոտանտներն ու զինվորականները. «Հայկական ժամանակ»

Փետրվար 21,2019 12:56

Ղարաբաղյան պատերազմին մասնակից վետերաններից կազմված «Երկրապահ» կամավորական միության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս այդ կազմակերպության՝ երկրի ներսում քաղաքական ու տնտեսական ազդեցության թուլացումը։

Այսինքն՝ «Երկրապահը» քիչ-քիչ լուրջ քաղաքական ու տնտեսական լծակների տիրապետող «վետերանների կաստայի» դիրքերից հեռանում ու ավելի է մոտենում հասարակական կազմակերպության կարգավիճակին, որպիսին որ է, ըստ օրենսդրության։

Դրան եւ ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի վերջին շրջանի ակտիվացմանը զուգահեռ՝ քաղաքական դիսկուրսում իր դիրքերն է զիջում Արցախի թեման։ Մինչև վերջերս Արցախը բնորոշում էր ՀՀ ներքին քաղաքականության էությունը, իսկ ՊՆ-ին, բանակին կամ զինվորականությանն ուղղված ցանկացած խիստ քննադատություն լռեցվում էր «մենք Արցախ ունենք», «մենք պատերազմող երկիր ենք» արտահայտություններով։

Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում «Երկրապահի» ազդեցության վերելքն ու վայրէջքը վերջին 25 տարում տարբեր շրջափուլեր է  անցել: Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացները, որոնց արդյունքում իշխանության եկավ ռազմական էլիտայի ու ԼՂ պատերազմի հետ ուղիղ կապ չունեցող Նիկոլ Փաշինյանը, ցույց տվեցին, որ Հայաստանում ավարտվում է զինվորականների ու ուժայինների քաղաքական գերիշխանության շրջափուլը։ Հայաստանը տարբեր պատճառներով ավելի ու ավելի է հեռանում այն ժամանակներից, երբ երկիրը փաստացի կառավարում էին կոմբոտանտներն ու ուժայինների վերածված, քաղաքական ու տնտեսական ռեսուրսների տիրապետող նախկին պատերազմի անցյալով զինվորականները։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728