Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սիմիդյան. «Կարծում եմ, որ վաղաժամ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին խոսելու համար». «Ժողովուրդ»

Փետրվար 21,2019 12:52

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ։

– Պարոն Սիմիդյան, այս փուլում սահմանադրական փոփոխություններ իրականացնելն ինչքանո՞վ է կարեւոր։

-Ես չգիտեմ՝ ինչ մասով խոսեմ, որովհետեւ հիմա ինչ-որ առաջարկներ կան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի կողմից,օրինակ՝ «Լուսավոր Հայաստանի» կողմից։ «Հայ Ազգային կոնգրեսն» է առաջարկով հանդես եկել սահմանադրական հանրաքվե անելու եւ նախագահականին վերադառանալու։ Այս պահին օրակարգում չկա նման հարց։ Ես կարծում եմ, որ վաղաժամ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին խոսելու համար։ Խորհրդարանական համակարգը դեռ նոր է եւ նոր է մտել լիազորությունների ամբողջական տիրույթ։ Մինչեւ այս փուլը չհաղթահարենք, արագ հանրաքվեներով հետ վերադառնալը սխալ է։

– Ի՞նչ կասեք սուպերվարչապետության վերացման մասին։ Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, կարծես ինքն էլ դեմ էր այդ համակարգին։

– Դրա մասին բազմիցս խոսվել է հեղափոխությունից հետո, դրա մասին խոսվում է հիմա։ Մենք չենք հրաժարվում այդ օրակարգից, բայց խնդիր կա այդ փոփոխությունները կազմակերպել այնպես, որ պետական համակարգը հավելյալ նեգատիվ ցնցումների մեջ չընկնի։ Այս փոփոխությունները մեր օրակարգում էլ կան, այդ մասին շատ գործիչներ խոսել են։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728