Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատացնում եմ՝ ՀՀ-ն եւ Վրաստանը հարգում են միմյանց ազգային անվտանգությանն ուղղված լուծումները». Դ. Տոնոյան

Փետրվար 21,2019 12:21

«Ունենալով բարեկամական դարավոր հարաբերություններով հպարտանալու բոլոր հնարավորությունները՝ ՀՀ-ն եւ Վրաստանը կարեւոր նշանակություն ունեն միմյանց համար մի շարք բնագավառներում եւ պետք է ընդլայնեն իրենց գործակցությունը»,-պաշտոնական այցով ՀՀ այցելած Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի հետ հանդիպումից հետո այսօր ՀՀ ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա տեղեկացրեց, որ քննարկել են ՀՀ-Վրաստան հարաբերություններին, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

«Պարոն Իզորիայի հետ միակարծիք եմ պաշտպանության բնագավառում մեր գործունեությունն ընդլայնելու եւ դրանում նոր ոլորտներ ներառելու հարցում: Հավաստիացնում եմ, որ ՀՀ-ն եւ Վրաստանը հարգում են միմյանց ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված լուծումները եւ միտված են անվտանգ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»:

Դավիթ Տոնոյանը նաեւ տեղեկացրեց, որ Վրաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքում այսօր ստորագրվել է ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ 2019թ.-ի ռազմական գործակցության ծրագիրը, որը ստորագրվում է դեռեւս 2010թ.-ից. «Այս տարվա ծրագիրը հագեցած է պաշտպանության բնագավառի մի շարք ոլորտի միջոցառումներով՝ ռազմական կրթություն, սերժանտական համակարգի վերապատրաստում, մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(Նախարարներին հարցեր ուղղելու հնարավորություն լրագրողները չունեին)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728