Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհերի խորհուրդների՝ ձևական բնույթից բովանդակային դաշտ անցնելու ճանապարհը. «Փաստ»

Փետրվար 21,2019 10:56

Հայաստանի մի շարք պետական բուհերում հաստատվել են հոգաբարձուների խորհուրդների նոր կազմերը: «Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադևոսյանը, գնահատելով նոր կազմերը, մեզ հետ զրույցում նախ նշեց. «Հոգաբարձուների խորհուրդների նոր կազմերում քաղաքական պաշտոն ունեցող մարդիկ ընդգրկված չեն այն նույն համաչափությամբ, որը կար նախկինում: Օրինակ՝ նախկինում մենք ունեինք բավականին շատ մարզպետներ, որոնք այս պահին որևէ բուհի հոգաբարձուների խորհուրդներում չկան: Սակայն, դրա հետ մեկտեղ, մենք ունենք բուհեր, որտեղ հոգաբարձուների խորհուրդների կազմերում ընդգրկված են այժմյան պատգամավորներ, վարչապետի խորհրդական, օգնական: Ունենք հաստատություններ, որտեղ միաժամանակ կան նախարարի տեղակալներ, ինչը որոշակի առումով կարելի է գնահատել քաղաքականացվածության ներկայացվածություն: Բայց եթե նախկին իրավիճակի հետ ենք համեմատում, ապա միանշանակ պետք է ընդգծել դրական տեղաշարժի մասին, քանի որ ձևավորված կազմերում մենք արդեն իսկ հնարավորինս բացառել էինք policy–making կուսակցությունների ներկայացվածությունը: Հետևաբար, թերևս այս կազմերում միտումը դրական է»:

Փորձագետի խոսքով, կառուցվածքային առումով խորհուրդներում այս պահին փոփոխություններ չենք կարող ունենալ, քանի որ դրանք ձևավորվում են համաձայն Բարձրագույն կրթության մասին գործող օրենքի, որտեղ կան համապատասխան չափաբաժիններ. «Բայց, ինչպես գիտենք, այսօր մշակվում է «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ այդ ներկայացվածության չափաբաժինները տարբեր են: Այնտեղ ուսանողության մասնակցության տոկոսը բավականին ցածրացել է, և փոխարենը ավելացել է գործատուների մասնակցությունը, ինչը ևս դրական միտում է: Պետք է նշել նաև, որ այս հոգաբարձուների խորհուրդները կրկին ժամանակավոր են, քանի որ երբ նոր օրենքն ընդունվի, կրկին կունենանք փոփոխություններ»,–ասաց Մ. Թադևոսյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Լուսանկարը՝ Միշա Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728