«Մտել եմ ուղիղ եթեր մարտի 1-ի հետ կապված հայտարարություն անելու»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ լրանում է մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին և տեղեկացրեց. «Քննարկումների արդյունքում որոշեցինք այդ օրը նշանավորել քաղաքական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, ուղղված է լինելու ընդդեմ բռնությունների, կոռուպցիայի, ապօրինությունների և նշանավորելու է այն հանգրվանը, որ ՀՀ-ում քաղաքացու հաղթանակն ու իշխանությունն այլևս անշրջելի են: ՀՀ-ում չեն լինելու այլևս ընտրակեղծիքներ, որ ՀՀ-ում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանը և ընդհանրապես քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին: Այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008-ի մարտի 1-ի տասը զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ են անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան և տեղեկացրեց՝ այդ օրը նաեւ ուղերձով կդիմի ժողովրդին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
խիղճը տանջում է