Թուրքիայի սահմանին կպած Մարգարա գյուղում չկա տանիք ու սյուն, որի վրա արագիլները բույն հյուսած չլինեն: Տեղացիներն ասում են, որ Մարգարա եկածներին միշտ զարմացնում է արագիլների մեծաթիվությունը, մարգարացի փոքրիկներն էլ են ուրախանում նրանցով ու արագիլներին համարում իրենց գյուղի առանձնահատկությունը: Շատերի պնդմամբ, նրանք երբեմն չեն էլ չվում, երբ Մարգարայում շատ տաք է լինում: Այս մոռացված վերամբարձ կռունկն էլ է յուրատեսակ «բնակատեղի» դարձել արագիլների ընտանիքների համար, երեւի նաեւ հնարավորություն` սահմանից այն կողմը տեսնելու: Ի դեպ, այսօր Մարգարայում հիմնականում իգդիրցիների ու մշեցիների սերունդներ են ապրում, ու ստացվում է, որ իրենց պապերի ծննդավայրը եւ մոտ է, եւ այնքան հեռու` բաժանված մի փշալարով:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաեւ:
«Առավոտ» օրաթերթ,
20.02.2019