Խոշտանգման գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ.Բալայանն օգտվեց տուժողի մոր համակարգչից:
Դատարանը երեկ հետազոտեց այն ապացույցը՝ տեսանյութը, որը վերաբերում էր ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի միջանցքից մինչեւ խուզարկության սենյակ տուժող կալանավորի`Արմեն Աղաջանյանին առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանի ուղեկցմանը, «բարեւ չտալու» համար նրան այնտեղ բռնության ենթարկելուն:
Տեսանյութը դիտողներն արձանագրեցին, որ ձայներ չկան, երեւում է միայն, թե ինչպես են վայրկյաններ առաջ կալանավոր-տուժողին տանում սենյակ, եւ այնտեղից դուրս եկող մեկին, որը ձեռքերը թափ է տալիս:
«Ձեռքի ցավից էր թափ տալիս»,-ասաց տուժողի իրավահաջորդը, ըստ նրա, այդ ցավը պայմանավորված էր իր որդուն ծեծելով, մարմնական վնասվածքներ հասցնելու հետ:
Ի դեպ, տեսանյութը նայելուց հետո տուժողի իրավահաջորդը հարցրեց՝ որտեղ երեւաց որդուս ագրեսիվ պահվածքը:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը ցուցմունք տվեց եւ պատասխանեց դատարանի հարցերին: Դատարանը հակասություններ նկատեց նրա ցուցմունքում եւ հրապարակեց նախաքննության ժամանակ տված եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ առկա հակասությունները:
Ամբաստանյալն ասում էր, թե ՔԿՀ աշխատակիցների, մասնավորապես իր օրինական պահանջներին չի ենթարկվել, երբ արդեն դիմավորել են անցյալ տարվա մարտի 15-ի լույս 16-ի գիշերը, ագրեսիվ կեցվածք է որդեգրել, հայհոյել է քննիչին, դատավորին, որն ի դեպ, կալանքը տված նույն Դ.Բալայանն էր, իսկ այն հարցին էլ, թե որն էր օրինական պահանջը, ամբաստանյալն ասաց՝ ասացին հանվիր, անձնական խուզարկության համար:
Ռ.Մ.
Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»:
«Առավոտ» օրաթերթ,
20.02.2019