Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Եւ ի՞նչ արժէք ունեն յոբելեանական միջոցառումները, եթե չենք դրսեւորելու մեր գործնականութիւնը՝ ի կատար ածելու մեծ բանաստեղծի, մտածողի ու ազգային գործչի կամքը

Փետրվար 20,2019 23:51

Հայաստանի Լուսժողկոմին`  Պաւղոս Մակինցեանին

Հայաստանի լուսժողկոմը դեկրետ է հանել՝ փոխելու հայ լեզուի եղած ուղղագրութիւնը եւ ընդունելու պ. Մ. Աբեղեանի առաջարկածը։
Ես, որպէս հայ գրող եւ գրողների միութեան նախագահ՝ գալիս եմ յայտնելու իմ զարմանքը եւ բողոքելու էն վարմունքի դէմ, որ ունեցել է Հայաստանի լուսժողկոմը էս կարեւոր խնդրում։
Պ. Մ. Աբեղեանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ։ Շատ լաւ, բայց Հայաստանի լուսժողկոմը որտեղի՞ց է իմացել, թե պ. Մ. Աբեղեանը, եւ ինքը՝ լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ առանց քննութեան ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել եւ միայն դրանով գրել ու տպագրել։

17.05.1922
Յովհաննէս Թումանեան

(Յ. Թումանեան, Երկերի ժող. հ. 6, 1959, էջ 158)

 

ՀՀ ԿԳ նախարարին՝ Արայիկ Յարութիւնեանին

Չհասցրինք Թումանեանի ծննդեան 150-ամեակին, բայց մինչեւ նրա մահուան դարալիցը արդեա՞ւք չենք ունենայ կամք` վերասրբագրելու նախորդների անխոհեմ որոշումը, որով այլակերպուեցին գրունակ հայի բոլոր սերունդների ներքին ու արտաքին տեսողութեանը հարազատ բառապատկերները, եւ որն այնպէս զարմացրել ու զայրացրել էր ուղղագրութիւնը այդքան կարեւորող Թումանեանին եւ բազում այլ մշակութային գործիչների…

Լուսժողկոմին ուղղուած նամակը պէտք է ընդունել որպէս հարեւրամեակի միջով հէնց մեզ հասցէագրուած յորդոր… Եւ ի՞նչ արժէք ունեն յոբելեանական միջոցառումները, եթե չենք դրսեւորելու մեր գործնականութիւնը՝ ի կատար ածելու մեծ բանաստեղծի, մտածողի ու ազգային գործչի կամքը, որ ըստ առածի՝ «ձայն Աստուծոյ» է, քանի որ էր եւ է «ձայն բազմաց»։

19.02.2019
Լուսինէ Աւետիսեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Անիծեալ բոլշեւիկները ցեղասպանեցին մեր գիրն ու ձեզ պարտադրեցին այս խեղագրութիւն կոչուածը, որին այդքա՜ն դէմ էր Թումանեանը: Երէկ նայում եմ՝ Փաշինեանը փողոցն ընկած գիրք է բաժանում ու նրա յետեւում խանութների վրայ պարզ երեւում են օտարագիր ցուցանակներ՝ ՀՀ պետական լեզու հայերէնը ստորադասուած: Այդ պարզ դրուագում անգամ ոտնակոխ ենք տալիս Թումանեանի ժառանգութիւնը: Ի՞նչ կը մտածէր Թումանեանը, եթէ շրջէր Երեւանի փողոցներով:

    Ես մինչեւ մահ ու գերեզման կրկնելու եմ. «Հայաստանը երբեք չի բարգաւաճի, եթէ ուղղագրութիւնը չվերականգնի: Մեսրոպեան ուղղագրութիւնը միայն լեզուաբանութիւն չէ, այն մտածողութիւն է: Այն հայի համար դարձել է ազատութեան հոմանիշ, սեփական արժէքներին տէր կանգնելու փիլիսոփայութիւն: Եթէ ընդունում էք բոլշեւիկեան խեղագրութիւնը, ուրեմն ընդունում էք նաեւ նրանց լուծը: Միամիտ չլինէք. ԽՍՀՄ-ն անցել է, բայց բոլշեւիզմը տակաւին կենդանի է»:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728