Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի մասին Փաշինյանի ասած «կիրթը» կոմպլիմենտ մի համարեք». Հովհաննես Իգիթյան

Փետրվար 20,2019 18:15

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեցինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ալիեւի մասին խոսելիս, կիրթ բառն է օգտագործում, ու սրա հետ կապված նախկին իշխանավորները հարց են ուղղում, ասում են՝ էդ ո՞ր օրվանից Ալիեւը դարձավ կիրթ ու կուլտուրական մարդ: Նա պատասխանեց. «Ես հիշում եմ, որ այլ նախագահ էլ իր համար օգտագործում էր ադեկվատ բառը: Չեմ կարծում, որ արժե կոնտեքստից հանել այս բառը, որը ուղղված է առաջին հերթին ոչ թե Ադրբեջանի հասարակությանը, ոչ թե մեր հասարակությանը, այլ միջազգային հանրությանը, այդ թվում՝ Մինսկի խմբին: Դուք պատկերացրեք հակառակը լիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ասեր՝ տգետ մի հատ ինչ-որ մի մարդ է: Իմ կարծիքով դա դիվանագիտորեն լավ տերմին չէ:

Ես համոզված եմ, որ վարչապետ Փաշինյանի կարծիքն Իլհամ Ալիեւի մասին, ոչ թե որպես մարդ, այլ որպես այս բանակցային փուլում ագրեսիվ մարդ, ագրեսիվ այն իմաստով, որ  նույնիսկ Երեւանի մասով հայտարարություններ էր անում…բոլորը պարզ է: Այսինքն, այն, ինչ ասում է Փաշինյանը Ալիեւի մասին, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, դա նշանակում է, որ Ալիեւն ուղղակի ագրեսոր է: Մենք երբ բացատրում ենք, որ ինքը չի տեսնում այլ տարբերակ, քան ռազմական, դա նշանակում է, որ ինքը իրոք ագրեսոր է:

Կիրթը կոմպլիմենտ մի համարեք, ի վերջո մարդը երեւի դպրոցում սովորել է, չլինի-չլինի՝ պոլիտբյուրոյի անդամի երեխա էր, հաստատ լավ դպրոցում է սովորել, երեւի բարձրագույն կրթություն ունի: Համարեք ուղղակի, որ դա ասվեց՝ որպես բարձրագույն կրթություն ունեցող մարդ: Ես համոզված եմ, որ ինքը բարձրագույնն ավարտել է հաստատ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728