Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է Զասը, ո՞վ, արդյո՞ք նա իրավունք ունի կարծիք հայտնի, թե ինչպես պետք է այդ հարցը լուծվի». Իգիթյանը՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավարին

Փետրվար 20,2019 18:35

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հարցին՝ փետրվարի 7-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ կանոնակարգը թույլ է տալիս, որ սեղմ շրջանակներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը որոշվի, նա նաեւ ցանկություն էր հայտնել պաշտոնական Երեւանի հետ հանդիպման, ի՞նչ է նշանակում սեղմ կազմով որոշում կայացնելը ՀԱՊԿ-ում՝ պատասխանեց. «Հարցին հարցով պատասխանեմ՝ ո՞՞վ է Զասը, ո՞վ, ես ենթադրում եմ, որ պատասխանը կլինի Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար (ղեկավար), արդյո՞ք ՀԱՊԿ-ի անդամ որեւէ երկրի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարն իրավունք ունի խոսել, թե ինչպես պետք է երկրի ղեկավարները, որոնք հանդիսանում են ՀԱՊԿ-ի խորհրդի լիարժեք ու լիիրավ անդամ, իրավունք ունի կարծիք հայտնի, թե ինչպես պետք է այդ հարցը լուծվի:

Արդյո՞ք դա մտնում է  իր իրավասությունների  մեջ: Մենք էլ ունենք Անվտանգության խորհուրդ ու մենք էլ ունենք խորհրդի  գլխավոր քարտուղար, դա քարտուղարների հարց չէ, դա առաջին դեմքերի հարց է: Եթե չգիտի Զասը, ապա պետք է կարդա  կանոնակարգը, եթե չեմ սխալվում՝ 16 թե 17 հոդվածները, որտեղ ասվում է, թե ով պետք է առաջադրի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածությունը եւ նշված է, որ ընտրվում է 3 տարվա ժամկետով կոնսենսուսով: Այս որեւէ կարգավորում գոյություն չունի»:

Իգիթյանն ասաց, որ չի կարծում, որ այս դեպքում Զասի շուրթերով խոսում է Լուկաշենկոն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Իգիթյանն ասաց, որ չի կարծում, որ այս դեպքում Զասի շուրթերով խոսում է Լուկաշենկոն:

    Իսկ իմ կարծիքով խոսում է հենց Լուկաշենկոն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728