Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2018-ի ՀՆԱ-ում հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը անկում են գրանցել

Փետրվար 20,2019 17:39

2018-ին մեր երկրի համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, կազմել է 6 տրիլիոն 2747.8 միլիարդ դրամ: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ): Նախորդ տարի՝ 2017-ին, Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է 5 տրիլիոն 580 մլրդ դրամ։ Այն մեկ շնչի հաշվով կազմել է 4 հազար 186 դոլար:

Ըստ վիճծառայության, ՀՆԱ-ի աճին ամենաշատը նպաստել է գյուղատնտեսության ոլորտը՝ 819 718.2 միլիարդ դրամով կամ 13,7 տոկոսով: Համեմատության համար նշենք, որ 2017-ին գյուղոլորտը ՀՆԱ-ին ավելի մեծ արդյունքներ է ապահովել՝ 821 934.4 միլիարդ դրամ կամ 14,7 տոկոս:

Մեծածախ եւ մանրածախ առեւտուր. ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգում ոլորտը ՀՆԱ-ի մասնաբաժնում կազմել է 660. 223.5 միլիարդ դրամ կամ 11 տոկոս:

ՀՆԱ-ի մեջ փոքր չէ նաեւ մշակող արդյունաբերության ոլորտի մասնաբաժինը, որը կազմել է 647 034.1 միլիարդ դրամ կամ 10.8 տոկոս:

2017 թվականի համեմատությամբ, 2018-ի ՀՆԱ-ի մասնաբաժնում հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտն ավելի նվազ ցուցանիշներ է ապահովել: Այն անցյալ տարի կազմել է 165 565.8 միլիարդ դրամ, 2017-ի՝ 172 422.4 միլիարդ դրամի փոխարեն: Հիշեցնենք, որ անցյալ տարի մասնավորապես՝ դադարեցվեցին Թեղուտի հանքի շահագործումը, Ամուլսարում կատարվող աշխատանքները, ինչն արդեն իր բացասական ազդեցությունն ունեցել է ՀՆԱ-ի ցուցանիշների ձեւավորման վրա:

Շինարարության ոլորտը ՀՆԱ-ում կազմել է 406 109.0 միլիարդ դրամ կամ 6,8 տոկոս: 2017-ին շինարարությունը ՀՆԱ-ի մեջ ավելի մեծ մասնաբաժին է զբաղեցրել՝ 425 867.9 միլիարդ դրամ կամ՝ 7,6 տոկոս:

Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում ոլորտը ՀՆԱ-ում՝ 210 423.7 միլիարդ դրամ:

Տեղեկատվության եւ կապի ոլորտը ՀՆԱ-ի մասնաբաժնում կազմել է 196 648.6 միլիարդ դրամ:

Սպասարկման այլ ծառայությունների ոլորտը 41 721.3 միլիարդով է ՀՆԱ-ն համալրել: 2017-ին այս ոլորտն ավելի պակաս արդյունքներ է գրանցել՝ 40 190.7 միլիարդ դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728