Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը՝ պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար անհատույց փոխանցելու մասին

Փետրվար 20,2019 17:26

«Այդ տեղեկատվությունը չեմ մեկնաբանում՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, որ քրեական գործ է քննվում»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ չափորոշիչներով և ո՞ւմ կողմից է որոշվել, թե որքան գումար պետք է պետությանը վճարի Ալեքսանդր Սարգսյանը, այսպես պատասխանեց Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը Սիվիլնեթի հարցմանն այսպես էր պատասխանել. «Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողությունների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»:

Ալեքսանդր Սարգսյանի պաշտպանը ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկության իսկությունը ու նշեց. «Ով հայտարարություն է տարածել, նրանից էլ պարզաբանում պահանջեք՝ ի՞նչ ընթացակարգ, ո՞նց, ի՞նչ քրեական գործում»:

Մեր հստակեցմանը՝ իրավաչա՞փ է նախաքննության փուլում գտնվող գործի վերաբերյալ նման տեղեկատվության տարածումը, փաստաբանը պատասխանեց. «Ցանկացած պարագայում բանկային գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվությունը օրենքով  պաշտպանված տեղեկատվություն է, և դրա ապօրինի ստացումը, տարածումը առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն»:

Հարցին՝ ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ուրիշի կատարած գործողություններին մեկնաբանություն հիմա չեմ տա, որևէ գնահատական չեմ տալիս: Դա կախված է նրանից՝  արդյոք այդ տեղեկատվությունը իրակա՞ն է, թե՞ ոչ. բազում հանգամանքներ կան, որոնց չեմ տիրապետում: Ի՞նչ դրդապատճառով են տարածել, եթե իրական է այդ տեղեկատվությունը, որտեղի՞ց, եթե կեղծ է, ինչո՞ւ են տարածել»:

Մեր դիտարկմանը, մի կողմից գործ ունենք ՀՀ կառավարության տարածած տեղեկատվության հետ, մյուս կողմից էլ ՀՀ նախկին նախագահի եղբոր, ուստի հնչեղ գործ է, հետևաբար պետք է գնահատական տալ, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Երբ կոնկրետ իրավունքների խախտումներ էին տեղի ունենում անցյալ ամռանը, այս հարցը, երբ բարձրաձայնում էին, գրեթե որևէ լրատվամիջոց կատարվող ապօրինությունների մասին որևէ բան անգամ չգրեց՝ բացառությամբ մի քանի ԶԼՄ-ի, այդ ժամանակ որևէ մեկին չէր հետաքրքրում: Այն ժամանակ հասարակական հնչեղություն չկա՞ր…այս պահին որևէ բան չենք մեկնաբանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728