Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում արձանագրվել է գողության 1120 դեպք՝ նախորդ տարվա՝ 849-ի համեմատ, այսինքն դեպքերն աճել են 31.9 տոկոսով

Փետրվար 20,2019 16:28

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել են 2018-ի ընթացքում արձանագրված հափշտակության դեպքերի շարժընթացը: Արձանագրվել է, որ  նշված վարչական շրջանների տարածքում անձնական գույքի հափշտակության դեպքերն ավելացել են 32.4 տոկոսով: Մասնավորապես, արձանագրվել է գողության 1120 դեպք՝ նախորդ տարվա՝ 849-ի համեմատ, այսինքն` դեպքերն աճել են 31.9 տոկոսով: Բացահայտման ցուցանիշը կազմել է 32.2տոկոս:

Գողության դեպքերի աճի պատճառների բացահայտման նպատակով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից իրականացված վերլուծությունից պարզվել է, որ արձանագրված դեպքերի զգալի մասը՝ 30-35%-ը, կատարվել են հասարակական տրանսպորտում՝ երթուղային ավտոբուսներում՝ քաղաքացիների դրամապանակների, բջջային հեռախոսների և այլ իրերի գաղտնի հափշտակության ձևով: Չնայած այն հանգամանքին, որ տվյալ հանցատեսակով հափշտակված արժեքները մեծ չափերի չեն լինում, սակայն առավել խնդրահարույց է հանգամանքը, որ հաճախ գրպանահատության զոհեր են դառնում երթուղային տրանսպորտով երթևեկող սոցիալական խոցելի խմբերի ներկայացուցիչներ և ոչ այնքան բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիները, որոնց համար նման կորուստն առավել զգալի է: Բացի այդ՝ պարզվել է, որ տուժողների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են, որոնց նկատմամբ արձանագրված հանցագործության յուրաքանչյուր դեպք բացասական է ազդում երկրի զբոսաշրջային իմիջի և ոլորտի զարգացման վրա:

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև հաշվի առնելով, որ գրպանահատության դեպքեր են արձանագրվում նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, այսինքն` խնդիրն ունի ընդհանրական բնույթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը միջնորդագրով դիմել էր Երևանի քաղաքապետին՝ հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկելու հասարակական տրանսպորտում տեսանկարահանող սարքերի, ինչպես նաև անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ տեղադրելու առաջարկով:

Երևանի քաղաքապետարանից պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ շրջաբերական է ուղարկվել ներհամայնքային երթուղիները սպասարկող ընկերություններին, որպեսզի հնարավորության սահմաններում տրանսպորտային միջոցների ուղեսրահում տեղադրվեն տեսանկարահանող սարքեր, ինչպես նաև 10-օրյա ժամկետում տեղադրվեն անձնական իրերի պահպանման վերաբերյալ նախազգուշացնող վահանակներ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728