Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոռեժիսորը` մշակույթի նախարարության օպտիմալացման մասին. «Հարցեր կան, որ կկորեն ԿԳ նախարարության խորխորատներում»

Փետրվար 20,2019 16:13

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ աշխատում են Կինոյի մասին օրենքի նախագծի փոփոխությունների վրա եւ պատրաստվում են մինչեւ տարեվերջ այն ներկայացնել ԱԺ եւ կառավարություն: Նրա խոսքով, եղած խնդրահարույց նախագծով  ծիծաղելի քաղաքականություն էր տարվում հայաստանցի կինոարտադրողների հետ կապված եւ դժվարությունների առաջ կանգնեցնում նրանց, անգամ ստիպում դիմել կեղծարարության: Մինչդեռ միության նախագահի խոսքով, ոչ ոք իրավունք չունի տեղացի կինոարտադրողներին վերածել զուտ ծառայություն մատուցող հիմնարկների:

Մանրամասները` տեսանյութում:

Նա ասաց նաեւ, որ օրենքը թերի էր այն  առումով, քանի որ փոխանակ անկախ լինելու, որոշում կայացնողների թվում  մշակույթի նախարարության ներկայացուցիչներ էլ պետք է լինեին:

«Ժամանակակից մարդիկ ուշադրություն չեն դարձնում կինոյին, մինչդեռ այն լուրջ զենք է, լուրջ գործիք է փոքր երկրների համար… Շատերը հայկական կինոյին քամահրանքով են վերաբերվում, մինչդեռ այն յուրահատուկ է եւ միջազգային հարթակներում ցուցադրելիս զարմանք է առաջացնում: Պարզվում է նաեւ, որ մեր համր կինոն էլ լուրջ մակարդակի կինո է»,- շեշտեց կինոռեժիսորը:

Ասուլիսի ժամանակ Հարություն Խաչատրյանը վերջին իրողություններին էլ անդրադարձավ: Ասաց, որ դրանք շատ հետաքրքիր ու անսպասելի էին, թեեւ նրա ձեւակերպմամբ, բավականին կասկածելի բաներ էլ կան, հատկապես մշակույթի հանդեպ քաղաքականությունը:

Ինչ վերաբերվում է մշակույթի նախարարության օպտիմալացմանը, Հարություն Խաչատրյանի խոսքերով, լավ կլիներ, որ քաղաքականությունը փոխվեր, զբաղվեին մշակութային ժառանգության լուրջ պահպանությամբ: «Այնքան հարցեր կան, որ կկորեն կրթության նախարարության ոլորաններում ու խորխորատներում»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728