Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը պատգամավորներին ասել է, որ իր կինը տնօրեն է ՄԻԲՍ բժշկական կենտրոնում

Փետրվար 20,2019 16:01

«Իմ քայլը» խմբակցությունում այսօր փակ հանդիպում ունեցան առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Հանդիպումը տեւեց երկու ժամ, որից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ երկու նախարար կա, ովքեր անձնական նախաձեռնությամբ որոշել են հանդիպել խմբակցության պատգամավորների հետ՝ Արսեն Թորոսյանը եւ Հակոբ Արշակյանը. «Նպատակները մի քանիսն են, առաջինը՝ ներկայացնել խնդիրները, որ կան տվյալ ոլորտում, թե օրենսդրական ինչ նախագծեր են իրենք մշակել, ինչպես նաեւ ոլորտի խնդիրներին ծանոթանալ, հասկանալ, թե օրենսդրական դաշտում ինչպիսի լուծումներ կարող են լինել, մենք մեր անելիքն իմանանք՝ որպես օրենսդիր»:

Մակունցն ասաց, որ իրեն հերթ չհասավ հարց տալու նախարարին, մյուս պատգամավորները հարցրել են մամուլում հրապարակված տեղեկությունների մասին, մասնավորապես՝ նախարարի անվան հետ կապվող ՄԻԲՍ ԲԿ-ից, որի ֆինանսավորումն այս տարի նախարարն ավելացրել է շուրջ 2,5 անգամ: Թորոսյանը ասել է, որ իր կինը տնօրեն է այդ ԲԿ-ում ու Մակունցի խոսքով՝ տվել է սպառիչ պատասխան:

ՊԵԿ նախագահի, Ֆինանսների նախարարի հետ հանդիպումը տեւեց 4-5 ժամ, իսկ Արսեն Թորոսյանինը՝ 2, սա նշանակում է, որ նա լա՞վ է աշխատել՝ Մակունցը ծիծաղեց: Նա ասաց, որ ժամանակի սղությունը պայմանավորված էր Արսեն Թորոսյանի շատ խիտ գրաֆիկով:

Լրագրողները հարցրեցին նաեւ, թե Դավիթ Սանասարյանին չե՞ն պատրաստվում կանչել, ԱԱԾ տնօրենին: Մանրամասները՝  տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ֆեյսբուքյան լուսանկարում՝ Արսեն Թորոսյանը եւ իր կինը՝ հայկական Բժշկական Ասոցիացիայի նախկին քարտուղար Վարդուհի Թևանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728