Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. Անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու գաղափարով պետք չէ շատ ոգևորվել. «Ա1+»

Փետրվար 20,2019 15:54

ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ՝ անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու գաղափարով պետք չէ շատ ոգևորվել,դա իր մեջ նաև վտանգներ է պարունակում։ Նրա կարծիքով՝ հարկավոր է օգտագործել գործող Սահմանադրության ընձեռված հնարավորություններն ու լրջորեն պատրաստվել Սահմանադրության փոփոխությունների։ Նրա գնահատմամբ՝ պետք է հրաժարվել Սերժ Սարգսյանի համար գրված կառավարման մոդելից ու վերադառնալ կիսանախագահական համակարգին։

Մինչ Սահմանադրության բարեփոխումն, ըստ Ջհանգիրյանի, կարելի է ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքում փոփոխություններ անել և մեծացնել խորհրդարանի վերահսկողական ֆունկցիան։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի գործին, ապա Գագիկ Ջհանգիրյանը, որ ժամանակին ղեկավարում էր այդ գործի նախաքննությունը, ունի ասելիք, բայց խնդրին կանդրադառնա այն ժամանակ, երբ գործը վերաբացվի և նոր պայմաններում օրինական դատավարություն լինի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728