Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վերացրեց Բարսեղ Բեգլարյանի («Ֆլեշի Բարսեղ») խափանման միջոցը

Փետրվար 20,2019 15:24

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի այսօրվա որոշմամբ վերացվել է «Ֆլեշ» ՍՊԸ տնօրեն Բարսեղ Բեգլարյանի՝ հայտնի որպես «Ֆլեշի Բարսեղ», խափանման միջոցը, այն է՝ անձնական երաշխավորություն (Բեգլարյանը կալանավորված չէ): Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Բարսեղ Բեգլարյանի շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Նա նաեւ հայտնեց, որ դատարանի նույն որոշմամբ՝ վերացվել է գործով մյուս մեղադրյալի՝ Հրայր Հովսեփյանի խափանման միջոցը: Նրա հանդեպ էլ կիրառված էր ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոց:

Այսպիսով, այս գործով երկու մեղադրյալների հանդեպ որեւէ տեսակի խափանման միջոց կիրառված չէ: Բարսեղ Բեգլարյանը եւ նրա ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանը, հիշեցնենք, մեղադրվում են 2016թ.-ին «Ֆլեշ Մոտորս» ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու եւ այդ կերպ Մկրտումյանի շահերին էական վնաս պատճառելու համար:

Բեգլարյանն ու Հովսեփյանը մեղադրանքը չեն ընդունում: Այս գործով առաջիկա դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728