SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Գուրգեն Մելքոնյանի և մեկ այլ քաղաքացու միջև, ինչի հետևանքով Գ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներ է ստացել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: