Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Միությունը պատրաստ է իրավաբանական ծառայություն տրամադրել Հովհաննես Գալստյանին»

Փետրվար 20,2019 14:47

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը Կինոյի տանը կայացած ասուլիսում հայտարարեց, որ քանի որ իրենց միությունը զբաղվում է նաեւ կինեմատոգրաֆիստների իրավունքների պաշտպանությամբ, իրենք պատրաստ են իրավական աջակցություն ցուցաբերել հացադուլի դիմած ռեժիսոր Հովհաննես Գալստյանին:

Նրա ձեւակերպմամբ, երկկողմանի մեղադրանքներ են հնչում, սակայն փաստն այն է, որ մարդը 2 շաբաթից ավելի հացադուլի մեջ է եւ վտանգում է առողջությունը:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին մտնել երկխոսության մեջ, որպեսզի խնդիրը լուծվի, քանի որ կյանքից ավելի կարեւոր բան չկա: Պատրաստ ենք իրավաբանական ծառայություն տրամադրելու Հովհաննես Գալստյանին, որպեսզի դատական պրոցեսներն արագացվեն»,-ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը:

 Մանրամասները` տեսանյութում:

«Երբ փոխվեց դարաշրջանը, կոլեկտիվ որոշումներին եւ կոլեկտիվ վայնասուններին վերջ դրվեց: Այժմ ամեն մի արվեստագետ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, բայց այս հարցում միությունը միակարծիք է, եւ կոչ է անում Հովհաննես Գալստյանին դադարեցնել իր առողջության համար վնասակար այդ գործընթացը եւ գնալ իրավական ճանապարհով…Մենք պատրաստ ենք իրավաբաններով մտնել գործի մեջ եւ արագացնել գործընթացը, որպեսզի իրավական ճանապարհով խնդիրը հանգուցալուծվի»,-հավելեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728