Aravot.am-ը ԿԳ նախարարությունից հետաքրքրվեց` արդյոք ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտորին առաջարկե՞լ է հրաժարական տալ, եւ արդյոք Արամ Սիմոնյանը թիրախավորվում է ՀՀԿ անդամ լինելու համար, ինչպես ինքն է պնդում:
ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն ասաց, որ նախարարը Վրաստանում է, ու մեր հարցին մեկնաբանություն կտրվի, երբ նա վերադառնա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ