Այսօր առավոտյան հանդիպում ունեցա Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան պարոն Կոպիրկինի հետ: Զրույցի ընթացքում ամրագրեցինք, որ այն արդյունավետ փոխգործակցությունը, որի մեկնարկը տրվել է Կառավարության փոփոխությունից հետո, շարունակվելու է նաև խորհրդարանական համագործակցության շրջանակներում: Մենք նաև վերահաստատեցինք, որ վերջին շրջանում մամուլում տեղ գտած տարաբնույթ բացասական մեկնաբանությունները հայ-ռուսական հարաբերությունների, հայաստանյան գործընթացների հետ կապված, չեն արտացոլում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետը, այլ հանդիսանում են առանձին անհատների մեկնաբանությունը:
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑ
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար
https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/396781170886108
կՈպիրկին, ոչ թէ կԱպիրկին:
ՅԳ. Կարո՞ղ է քո ազգանունն էլ Մոկունց է, ուղղակի ռուսերէնի ազդեցութեամբ Մակունց է դառնում: