Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար է պատկերացնել, թե բազմաոլորտ, բազմաբևեռ կառավարության համար ինչպես է կադրային ընտրություն անցկացնում մեկ հանձնաժողով. «Փաստ»

Փետրվար 20,2019 12:05

Օրերս լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ 2018 թվականի նոյեմբերի 19–ից առ այսօր կառավարության կադրային բանկը ստացել է երկու հազար երեք հարյուր հիսուն (2350) ինքնակենսագրական (CV): Կադրային բանկում ընդգրկվել է 50 մասնագետ, ըստ ոլորտային ճյուղերի դասակարգում դեռևս չի իրականացվել: Factor.am կայքը հայտնում է, որ նշյալ երկու հազար երեք հարյուր հիսուն անձանցից որևէ մեկը կառավարությունում կամ այլ պետական գերատեսչությունում աշխատանքի դեռևս չի անցել:

Կադրային քաղաքականությանը մենք անդրադառնալու առիթներ ունեցել ենք՝ համարելով այն հետհեղափոխական Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը: Վերոնշյալ տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ խնդրի լուծման բանալի այժմ կառավարությունը չի գտել: Կամ այդ երկու հազարից ավելի ինքնակենսագրականներն են եղել անպիտան, կամ էլ կառավարության չափանիշներն են շատ բարձր: Այլապես դժվար կադրային բանկում ընդգրկվեր 50 մասնագետ:

Կա մեկ այլ հարց ևս, թե որոնք են կադրային բանկով զբաղվող խմբի առաջնահերթությունները, ընդհանրապես ինչ կազմ ունի այդ խումբը: Եթե խմբի կազմը քաղաքական է, ապա բնական է, որ բազմաքանակ ինքնակենսագրականներից ընտրվում է չնչին տոկոսը: Կամ եթե խումբը քաղաքական է, ապա այդ դեպքում կարիք կա՞ արդյոք մասնագիտական ինքնակենսագրական ուղարկելու: Քաղաքական խմբի դեպքում ավելի ազնիվ կլինի կադրային սելեկցիա անել «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցականների ցանկից:

Ընդհանրապես, դժվար է պատկերացնել, թե բազմաոլորտ, բազմաբևեռ կառավարության համար ինչպես է կադրային ընտրություն անցկացնում մեկ հանձնաժողով: Ամենայն հարգանքով հանձնաժողովի կազմի հանդեպ՝ դժվար է պատկերացնել, որ այդ կազմը տիրապետում է պետական աշխատանքի բոլոր ոլորտներին միանգամից:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728