Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետը՝ Զարզանդ Գրիզորյանի մասին. Չեմ բացառում, որ քննությունից հետո պարզվի, որ տվյալ համայնքապետի հանցանքները այս լիազորությունների հետ անհամատեղելի են. «Հայկական ժամանակ»

Փետրվար 20,2019 11:47

Տեւական ժամանակ է՝ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչները պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիզորյանի հրաժարականը, սակայն նա չի պատրաստվում հրաժարական տալ։ Համայնքապետարանի աշխատանքը կաթվածահար է եղել, ոստիկանները շրջափակել են շենքը։ «Նշանակվածս օրվանից սկսած հանդիպումներ եմ ունեցել թե՛ բողոքող կողմի, թե՛ համայնքապետի հետ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։

– Պարոն Մաթեւոսյան, տեւական ժամանակ Արշալույսում համայնքապետի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել խնդրի լուծման համար։

– Քայլեր ձեռնարկել ենք։ Մարզպետի ներկայացուցիչները գնացել են  համայնքապետարան,  համայնք։ Հանրային քննարկումներ են կազմակերպել, որ ունենանք ողջամիտ եւ օրինական լուծումներ։ Նաեւ վարչապետը նույն արշալույսցիներին հորդորեց, որ ստորագրահավաք անեն։ Ստորագրահավաքը փաստում էր, որ մեծամասնության դժգոհությունը կար։ Ես մի քանի անգամ հանդիպում ունեցա համայնքապետի եւ նաեւ ցուցարարների հետ։ ՏԻՄ օրենքում եւ տարածքային կառավարման ինստիտուտում գոյություն չունի օրենք, որը թույլ կտա մարզպետին՝ պաշտոնանկ անել տվյալ համայնքապետին, բայց քանի որ մենք քննարկում ենք այդ ողջամիտ, անցնցում լուծումները, այդ լուծումների մեջ տարբերակը հրաժարական տալն է: Ես հիմա բացառիկ բան չեմ ասում, նախադեպը ունեցել ենք նույն Արմավիրի մարզում։ Իմ ղեկավարած այս 3 ամիսների ընթացքում եղել են բազում համայնքապետեր, որոնք ուղղակի եկել, ինձ հետ զրուցել են, հասկացել են այսօրվա իրողությունները, ստեղծված իրավիճակը։ Մարդիկ հասկացել են, որ հրաժարական կտան, կգան, նորովի կներկայանան ու կմասնակցեն ընտրությունների։ Ու փետրվարի 17-ին կոնկրետ Վարդանաշենի դեպքում այդ նույն համայնքապետը, որը եկել էր, համաձայնության էինք եկել, որ անցնցում քայլ կատարենք, որպեսզի համայնքը, կոպիտ ասած, չպահենք աշխարհից կտրված, որովհետեւ ոչ մի տեսակի աշխատանք հնարավոր չէր անել, այդ համայնքապետը եկավ եւ ընտրություններում հաղթեց։

Բնակիչները բողոքում էին, որ պետք է համայնքապետարանը չաշխատի։ Համայնքապետարանը չաշխատեց, հետո բնակիչները բողոքում են, որ պետք է համայնքապետը աշխատի։ Հետո բողոքում էին, թե ինչի համար մարզպետը քարշ չի տալիս համայնքապետին բերի մեր մոտ։ Հազար ներողություն էլի, մարզպետը որեւէ մեկին քարշ չի կարող տալ։ Պետք չի նման հայտարարություններ անել։

Հիմա համայնքապետարանը աշխատում է, գնում են, էլի փակում են։ Չէ՞ որ այնտեղ ուրիշ բնակիչներ կան, որ իրենց շահերն էլ պետք է պաշտպանված լինեն, որ մարդիկ կարողանան իրենց համայնքային աշխատանքները տանել։

Բացի այս ամեն ինչը տվյալ համայնքապետի դեմ հարուցված բազում քրեական գործեր կան։ Իրավապահները, ուժային կառույցները, բոլորը զբաղվում են այս հարցով։ Եվ ես ընդհանրապես չեմ բացառում, որ նախաքննությունից հետո, քննությունից հետո պարզվի, որ տվյալ համայնքապետի հանցանքները այս լիազորությունների հետ անհամատեղելի են եւ դադարեցնեն իր լիազորությունները: Այսինքն, այս տարբերակն էլ կա։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728