Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի աջակցությամբ Ս․Փարաջանովի թանգարանը տրամադրում է աուդիոգիդ ծառայությունը

Փետրվար 20,2019 11:40

Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։

«Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային ամենաթեժ սեզոնին մեր թանգարանի գիդերի քանակը հաճախ բավարար չէ բոլոր այցելուներին ընդունելու համար։ Մարդիկ հեռավոր երկրներից գալիս հասնում էին և դժգոհում, երբ չէին կարողանում այդ պահին լսել գիդի բացատրությունը։ Աուդիոգիդը գործում է հունվարի 1-ից։ Թեև սա մեզ համար անծանոթ մի գործընթաց էր իրականացման առումով, բայց հրաշալի է, որ կյանքի կոչվեց Ucom-ի շնորհիվ», – նշել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

1991 թվականից հանճարեղ ռեժիսոր և արվեստագետի թանգարանը ոչ միայն Երևանում է ներկայացրել նրա ժառանգությունը, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Թանգարանը 60-ից ավելի օտարերկրյա ցուցահանդեսներ է կազմակերպել՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով Ս․Փարաջանովի արվեստի նկատմամբ։

«Ի զարմանս ինձ այսօր տեղեկացա, որ թանգարանն ամեն օր բաց է՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, և այս թվայնացումը մեկ քայլ առաջ է, որպեսզի բոլորը կարողանան տեսնել, լսել և հասկանալ, թե ինչով է մեծ վարպետը տարբերվել խորհրդային ժամանակաշրջանում։ Աուդիոգիդը կօգնի տարբեր լեզուներով պատմել Փարաջանովի թողած ժառանգության մասին, որը ոչ միայն հայերիս համար կարևոր, այլև համամարդկային նշանակության մնայուն արժեք է։ Այսպիսի արժեքների պահպանումը գերխնդիր է։ Ինչպես հիշում եք, Ucom ընկերությունն երկու տարի առաջ աջակցել է «Մեծ Հայք՝ 360 աստիճան» նախագծի իրականացմանը, որի շնորհիվ անմահացան Արևմտյան Հայաստանի հայկական ժառանգության կարևորագույն նմուշները, որոնցից մի քանիսը, ցավոք, պահպանվել են միայն թվայնացված վիճակում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ Ucom ընկերությունը տեխնիկապես աջակցում և անվճար ինտերնետ է տրամադրում մի շարք մշակութային օջախներին, որոնց թվում է Հայաստանի Ազգային պատկերասրահը, Գառնու տաճարին հարող տարածքը, Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը և տասնյակ այլ մշակութային վայրեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728