Լրահոս
Օրվա լրահոսը

Հազար խոշոր հարկատուների քսանյակում քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում. «Ժողովուրդ»

Փետրվար 20,2019 11:34

Հազար խոշոր հարկատուների ցանկի առաջին քսան ընկերությունները ընդհանուր պետական բյուջե վճարել են ավելի քան 249 մլրդ դրամ հարկ։ Այդ գումարը կազմում է հազար հարկատուների վճարած գումարի 27 տոկոսը։ Այս առումով հետաքրքիր մեկ փաստ էլ. 2010-ականների սկզբում առաջին 1000 հարկատուների ցանկի վերջին քսանյակում բավական համեստ հարկատուներ էին, հետո վերջին քսանյակի հարկերի ծավալը սկսեց մեծանալ։ Եթե 2014թ խոշոր հարկատուների ցանկի վերջին 20 ընկերությունները վճարել են մոտ 105 մլն դրամ յուրաքանչյուրը, ապա 2018թ.-ին ցանկը եզրափակող 20 ընկերությունները մուծել են մոտ 140-ական մլն դրամ։ Սա թերեւս ապացույցն է այն բանի, որ ՀՀ-ում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը ոչ միայն չի զարգացել, այլեւ, ընդհակառակը, գնալով ետընթաց է ապրում։ Տնտեսական կյանքում իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, մինչդեռ խնդիրը պահանջում է լուծումներ ՓՄՁ զարգացման համար։

Մեր երկրի հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված։ Այսինքն՝ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում։ Հազար խոշոր հարկատուների քսանյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում։

Հուսանք՝ այս խնդրով կմտահոգվի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, եւ առաջիկայում կիրականացվեն տեղական արտադրությանը զարկ տալու առարկայական քայլեր։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728