Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյան. Արցախի արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղություններից մեկը սփյուռքի կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումն է

Փետրվար 20,2019 11:25

Արցախի պատվիրակության հանդիպումը Հարավային Օսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ղեկավար, «Բերդ» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Կուլիջանովի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Արցախի ԱԳՆ ղեկավարին ներկայացվել են համայնքի գործունեության ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները։

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղություններից մեկը սփյուռքի կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումն է: Նա նաև նշել է Սփյուռքում հայ ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը օժանդակելու Արցախի իշխանությունների պատրաստակամության մասին:

Վլադիմիր Կուլիջանովը շնորհակալություն է հայտնել ԱՀ պատվիրակությանը այցի համար և հետագա համագործակցության ընդլայնման հույս հայտնել:

Արցախի ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728