Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեն Սարգսյան. «Պատկերացնո՞ւմ եք՝ Լուվրից մի գործ հանեն ու տանեն գյուղերը». «Հրապարակ»

Փետրվար 20,2019 11:23

ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ թանգարաններից արվեստի գործերը պետք է դուրս բերվեն եւ տարվեն դպրոցներ՝ երեխաներին ծանոթացնելու համար, մեծ իրարանցում է առաջացրել։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետեւ դպրոցներում սովորող երեխաները թանգարաններում պահվող մշակութային արժեքներին կկարողանան ծանոթանալ հենց դպրոցներում, քանի որ նախատեսվում է թանգարաններից պարբերաբար որեւէ արժեքավոր ստեղծագործություն տեղափոխել դպրոցներ եւ ներկայացնել երեխաներին:

Փարաջանովի թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանն ասում է, որ դա անիմաստ գործ է եւ իր բովանդակությամբ բացարձակապես հետաքրքիր չէ. «Չի կարելի նման բան անել։ Վարչապետին մեկը կողքից պետք է ասի, որ խորհրդակցեք նման բան անելուց առաջ։ Եթե մենք ուզում ենք ամբողջ աշխարհի առաջ ծիծաղի առարկա դառնանք, կարող ենք այդ բանն անել, բայց աշխարհում ընդունված չէ նման բան անել, կարելի է ռեպրոդուկցիան կամ ռեպրոդուկցային ցուցահանդես տանել, ի վերջո, այսօր Ինտերնետ կա, երեխաները կմտնեն կնայեն, հետո կգան թանգարան, բայց որ գործը տանեն գյուղ, նման բան չկա, եւ ընդհանրապես՝ դա խելքին մոտ բան չէ, մեզ վրա բոլորը կծիծաղեն։ Պատկերացնո՞ւմ եք՝ Լուվրից մի գործ հանեն ու տանեն գյուղերը։ Այն մարդը, որ շատ է ուզում արվեստի հետ շփվի, կգա քաղաք, կգնա թանգարան, կմտնի Ինտերնետ կամ ալբոմ կառնի կնայի։ Չի կարելի նման բան անել»։

Եթե անգամ այդ ծրագիրը հաստատվի, Զավեն Սարգսյանը կմերժի որեւէ թանգարանային նմուշ տրամադրել այդ ծրագրին. «Ես՝ ինքս, ունեմ ցուցահանդես՝ Փարաջանովի արվեստին նվիրված. 45 լուսանկար՝ օրիգինալ չափսերով տպագրված, անգամ օտար մարդը կարող է չհասկանալ, որ ֆոտո է։ Այդ ցուցահանդեսը ես տարել եմ արդեն Արցախ, Կապան, Գյումրի, մարդիկ, ովքեր ուզում են, գալիս նայում են՝ պատմում ենք, խոսում ենք. սա մշակութային հաղորդակցության մի հոյակապ ձեւ է, հետո ասում ենք՝ եթե հետաքրքիր է, եկեք նաեւ թանգարան։ Սա իդեալական տարբերակ է, որը մի քանի անգամ արել եմ, ու շատ լավ աշխատում է, լավ արդյունքներ է տալիս։ Դրա համար պետք է մարդկանց հետ խորհրդակցել։ Ես համաձայն եմ նաեւ, որ ժողովուրդը կտրված է մշակույթից, հոգսերը խեղդում են իրենց, չեն կարողանում, չեն հասցնում, բայց այդ ձեւով շատ լավ կարող են կապվել եւ հասկանալ, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը, որովհետեւ արվեստն այնպիսի բան չէ, որ մի հատ նկար տանես ցույց տաս, ասեն՝ էս ինչ լավ բան էր, պետք է դաստիարակել փոքր հասակից»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարու

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728