Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խաղաղության քարոզի քողի տակ մեկ այլ քարոզ է իրականացվում». «Փաստ»

Փետրվար 20,2019 10:33

Վերջերս հատկապես սոցիալական ցանցերում ակտիվացել են խաղաղության կոչերը: Դրանք ուղղված են ոչ թե արտաքին, այլ հենց ներքին լսարանին՝ հայ հասարակությանը: ՄԻՊ առընթեր զինծառայողների իրավունքների փորձագիտական խորհրդի անդամ, «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի խոսքով, իրականում խաղաղության քարոզ կոչվածն այդքան էլ խաղաղության քարոզ չէ:

Նրա դիտարկմամբ, գործ ունենք քողարկված երևույթի հետ:

«Ինչ–որ շերտեր փորձում են հասարակությանը նախապատրաստել ինչ–որ տարածքային զիջումների: Ես նշվածն այդպես եմ դիտարկում: Սակայն սա բերել ու կապել այսօրվա իշխանության հետ, ես դրա հետ ևս համամիտ չեմ: Ինչպես տեսնում ենք, և ինչպես արդեն ակնհայտ է, այստեղ այլ քաղաքական ուժ է ակտիվանում: Խոսքս մասնավորապես ՀԱԿ–ին է վերաբերում: Նրանք են փորձում ակտիվանալ, և այդ քարոզը տանել: Մյուս կողմից, հասարակական կազմակերպությունների միջոցով օտարերկրյա պետության ինչ–որ ներկայացուցիչներ են փորձում նմանատիպ քարոզ իրականացնել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շեշտել, որ սա ոչ թե խաղաղության քարոզ է, այլ խաղաղության քարոզի քողի տակ մեկ այլ քարոզ է իրականացվում. այն է՝ հասարակությանը նախապատրաստել հողեր կամ տարածքներ հանձնելուն՝ խաղաղության դիմաց»,–մեզ հետ զրույցում շեշտեց Կ. Հովհաննիսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728