ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը.
«Կարող եմ հաստատել այդ փաստը։ Գիտեմ, որ հայց են ներկայացնելու անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման կապակցությամբ», – ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ Նա նշեց, որ հայցը կներկայացվի օրերս, իսկ մյուս մանրամասների վերաբերյալ հայտարարություն կտարածեն փաստաբանները։