Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը

Փետրվար 19,2019 18:33

Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ։

Արցախի ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է գործնական կապերի պահպանման և ամրապնդման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների և բանակցությունների անցկացումը:

Անատոլի Բիբիլովն իր հերթին հույս է հայտնել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակներում և, ընդհանուր առմամբ, Հարավային Օսիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կզարգանա երկուստեք փոխշահավետ համագործակցություն:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Արցախի Հանրապետության ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728