Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. Թուրքիայի լուսավոր ու խաղաղ դեմքը. Ermenihaber

Փետրվար 19,2019 17:59

Ermenihaber.am-ը շարունակում է «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների հատուկ շարքը՝ մտահոգված Գարո Փայլանի դեմ իրականացվող քրեական հետապնդումներով։ 

Զրուցակից՝ շվեյցարաբնակ ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան Դեմիր Սյոնմեզ՝ քուրդ-հայկական ծագմամբ:

– Սկսյալ 2008-ից 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար պետք է լիներ Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը: Տարիների ընթացքում արդարադատության նախարարությունը 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար բավարարել է միայն ներկայացված դիմումների 10%-ը, այդ թվում նաև Փայլանի գործով դիմումը: Այս համատեքստում ադյոք չենք կարող ասել, որ սա քաղաքական հետապնդում է:

– Որպեսզի հասկանալ, որ այս մեղադրանքը քաղաքական է, պետք չէ լինել պայծառատես: Նախ` պետք է ընդգծել այն իրողությունը, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից մինչև օրս մշտապես երկու տեսակ դատական համակարգ է եղել. ընդհանուր դատական համակարգ և արտակարգ դատական համակարգ: Ահա այդպիսի դատական համակարգ և օրենքներ են եղել, որոնք հետք են թողել Թուրքիայի Հանրապետության համակարգի վրա և կանխորոշել են այդ համակարգի հակաժողովրդավարական բնույթը:

Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ցայսօր հազարավոր ընդդիմադիր գործիչներ են դատապարտվել, ավելի քան 800 հոգի՝ մահապատժի ենթարկվել: Ընդդիմադիրները ցանկացած ժամանակաշրջանում հատուկ դատարաններում, հատուկ օրենքներով (Թուրքիայի քրեական օրենսգրքի 141-րդ, 142-րդ, 163-րդ, 8-րդ, 312-րդ, 220-րդ, 301-րդ, 312-րդ և Թուրքիայի դատական օրենսգրքի 8-րդ հոդվածի հատկանիշներով) և քաղաքական որոշումներով են դատապարտվել: Բացի դրանից պետության մութ ուժերի կողմից հազարավոր ընդդիմադիր գործիչներ են սպանվել: Ահա սրանք են Թուրքիայի խավար դեմքի քաղաքական սպանությունները:

2014-2017թթ.ընթացքում 68.827 անձի նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներով (նախագահին վիրավորելու) հետաքննություն է սկսվել, որի արդյունքում 12.839 հոգու նկատմամբ 1-4 տարի բանտարկության պահանջով դատի են տրվել: Միայն այս թվերը ապացուցում են, որ Թուրքիայում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և խոսքի ազատությունն ինչպիսի սահմաններում են: Թուրքիայում նման պատկեր ստեղծած համակարգը ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմ:

Գարո Փայլանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի ձևը և 301-րդ հոդվածը քաղաքական են և հիմնական նպատակն է Փայլանին զրկել անձեռնմխելիությունից ու դատել: Բանտերում դեռևս ձերբակալված են HDP-ի 9 պատգամավոր, կուսակցության ղեկավար օղակից 50- անձ և շուրջ 6000 կուսակից անդամ:

– Հրանտ Դինքի նկատմամբ նույնպես վերոնշյալ հոդվածով դատական գործընթացներ են եղել: Արդյո՞ք Փայլանը գնում է Դինքի ճանապարհով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հոդվածով դատավարությունները ավելի են բորբոքում ազգայնականների ատելությունը փոքրամասնության ներկայացուցիչ Փայլանի հանդեպ:

– Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց իր նկատմամբ հարուցված քրգործերից, ճնշումներից, սպառնալիքներից չվախենալու, «աղավնու անհանգստությամբ» ապրելու և դիմակայելու համար: Այդ իսկ պատճառով ուզում եմ ասել հետևյալը: Կարևոր չէ, թե որ դատարանում և որ օրենքի հոդվածներով ես դատվում, կարևորը այդ հարձակումների դեմ քո կեցվածքն է, թե ինչ ես ասում և ինչն ես պաշտպանում:

Թուրքիայում լինելով և՛ ընդդիմադիր գործիչ, և՛ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, նշանակում է, որ դու և՛ պետության, և՛ պետության կողմից աջակցվող թուրք ազգայնականների թիրախում ես: Սա ոչ միայն վերաբերում է հայերին, այլև բոլոր փոքրամասնություններին:

Գարո Փայլանն այսօր և՛ պետության, և՛ վերջինիս մութ ուժերի թիրախում հայտնված անձերից մեկն է, ով, որպես հայ մարդ, պահանջում է աջակցել քուրդ ժողովրդի օրինական իրավունքի համար մղած պայքարին, պահանջում է Թուրքիայի ժողովրդավարությունը, պահանջում է, որպեսզի առերեսում լինի անցյալի հետ:

Փայլանը Թուրքիայի մեջլիսում ունեցած ելույթներից մեկում արտաբերած հետևյալ խոսքերից հետո քաղաքական ինքնադատաստանի թիրախ է դարձել. «1913-1923թթ. հայերը, ասորիները, հույները և հրեաները կորստի մատնվեցին: Ենթարկվելով լայնամասշտաբ կոտորածների և ցեղասպանության՝ այս տարածքներից բռնագաղթեցին»:

Հեղինակ`   Էդուարդ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728