Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը կարեւորել է խորհրդարանում Արմեն Լոռենցի «Թումանյանական աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

Փետրվար 19,2019 17:47

Ազգային ժողովում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաները եւ ուսուցիչները:

Շնորհավորելով ներկաներին բանաստեղծի 150-ամյակի առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Թումանյանի կենսագրությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարող է անհատն իր կյանքով ու գործունեությամբ անմնացորդ նվիրվել սեփական ժողովրդին, հայրենիքին եւ իր ստեղծագործություններով ազդել մի ամբողջ ժողովրդի աշխարհայացքի ձեւավորման վրա»: Ըստ Արարատ Միրզոյանի՝ Թումանյանն արդարացիորեն կրում է «Ամենայն հայոց բանաստեղծ» տիտղոսը, իր ստեղծագործություններում ամփոփում հայ ժողովրդի իմաստնությունը, հույզերը, ցավերը եւ անսպառ հավատը պայծառ ապագայի նկատմամբ: Օրենսդիր մարմնի ղեկավարը հատկանշական է համարել այն, որ Թումանյանի 150-ամյակի առթիվ Ազգային ժողովում բացվել է լոռեցի նկարչի վրձնած աշխատանքների ցուցադրությունը:

Նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը կարեւորել է խորհրդարանում Արմեն Լոռենցի «Թումանյանական աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Բանաստեղծի ստեղծագործություններն ուղեկցում են մեզ մանկուց, նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այն ազգերը, որոնք չունեն մեծեր, չեն կարող ունենալ նաեւ ապագա:

Արմեն Լոռենցը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ գիրք նվիրելու օրվա առթիվ իր հեղինակած գիրքը նվիրել ՀՀ ԱԺ նախագահին ու խմբակցությունների ղեկավարներին:

 

Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաներին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ազգային ժողովի գործունեությունը, պատասխանել հետաքրքրող հարցերին եւ գիրք նվիրելու տոնի կապակցությամբ դպրոցի գրադարանին փոխանցել Լեւոն Խեչոյանի հեղինակած գիրքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728