Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է աշխարհահռչակ մոդելավորող Կարլ Լագերֆելդը

Փետրվար 19,2019 17:09

85 տարեկանում մահացել է աշխարհահռչակ մոդելավորող Կարլ Լագերֆելդը: Հայտնում է Ազատությունը:

Ծագումով գերմանացի դիզայները վերջին տասնամյակներին Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրենն էր:

Լագերֆելդի մահվան պատճառը առայժմ հայտնի չէ: Վերջին շաբաթներին մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին, որ դիզայներն իրեն վատ է զգում: Հունվարի վերջին նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ Լագերֆելդը այդպես էլ բեմ դուրս չեկավ, ինչը մտահոգել էր հանդիսատեսին: 1983 թվականից ի վեր նա ամեն ցուցադրությունից հետո անխտիր դուրս է եկել բեմ և ողջունել հանդիսատեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728