Ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում գտնվող Վան քաղաքում փետրվարի 18-ի երեկոյան Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը եղել է Վանի Սարայ շրջանում: Օջախի խորությունը եղել է 11.25 մետր:
Երկրաշարժը զգացվել է նաև Վանի Օզալփ շրջանում:
Նշվում է, որ կարճատև խուճապի պատճառ դարձած երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
Աղբյուր` Ermenihaber/Diken
‘բալ’ չէ, խելօ՛ք: Բալը միրգ է