Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Թումանյանի ծննդավայրում էր:
Լոռվա Դսեղ համայնքում բնակիչների հետ լուսանկարվելու ժամանակ նրան մոտեցավ քաղաքացիներից մեկը, ներկայացավ որպես քանդակագործ, որի աշխատանքների ցուցադրությունն արդեն «հասել» է Երեւան, ապա համայնքի բնակիչների անունից Նիկոլ Փաշինյանին նվիրեց փայտե խաչի քանդակ:
Ապա Նիկոլ Փաշինյանը խոնարհվեց Թումանյանի արձանի առաջ, ծաղիկներ դրեց: Լրագրողների հետ ճեպազրույց ունենալ նա չցանկացավ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ