Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թվականի խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերն ունեն իրենց նշանակալի ներկայացվածությունը

Փետրվար 19,2019 14:56

Վերջերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվեց նախորդ տարվա առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ իրենց նշանակալի ներկայացվածությունն ունեն ՀՀ առևտրային 17 բանկերը՝ կազմելով  ցանկում ընդգրկված կազմակերպությունների 1.7 %-ը:

1000 հարկատուների ցանկում ՀՀ պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի մասով ՀՀ առևտրային բանկերից առաջին եռյակը 2018 թվականին զբաղեցրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 22-րդ,  «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն՝ 24-րդ և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ 31-րդ հորիզոնականներում:

Անհրաժեշտ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ հիշյալ բոլոր 1000 կազմակերպությունների ընդամենը հարկերը 2018 թվականին կազմել են 926.8 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի համեմատ ավելացել է 119 մլրդ ՀՀ դրամով կամ 14.8%-ով, իսկ միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել են 48.6 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.2%ը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8.1 մլրդ ՀՀ դրամով կամ 20%-ով:

Առավել ուշագրավ է, որ առևտրային բանկերի ընդամենը վճարված հարկերի միջինը 2018 թվականին կազմել է 2.858 մլրդ դրամ, որը գերազանցում է մնացած կազմակերպությունների կողմից մուծված հարկերի միջին ցուցանիշին՝  893 մլն դրամ:

Հավելենք նաև, որ ուղղակի հարկերի՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների մուծումները 2018թ-ին  կազմել են 314 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 61.8 մլրդ դրամով կամ 24.5%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2018 թվականին 2017 թվականի համեմատ ավելացել են 8.2 մլրդ դրամով կամ 22.8%-ով՝ կազմելով 44.2 մլրդ դրամ:

Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2018 թվականին կազմել է 2.588 մլրդ դրամ և մի քանի անգամ գերազանցել մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին, որը կազմել է 274 մլն դրամ:

Ամփոփելով ասվածը՝ հարկ է փաստել նաև, որ ուղղակի հարկերի հատվածում նախորդ տարի 12 առևտրային բանկեր գտնվել են առաջին 100 հարկատուների ցանկում:

Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728