«Թումանյանի ստեղծագործություններն ու հրապարակախոսությունները ժամանակային սահմանափակում չունեն, դրանք 21-րդ դարի հայի համար են»,-Լոռվա Դսեղ համայնքում այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի տոնակատարության ժամանակ հայտարարեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց՝ Թումանյանը գիտակցում էր, որ բոլոր խնդիրների հիմքում կրթությունն է: Ապա նախարարը կոչ հղեց. «Կարդացեք Թումանյան, կրթվեք, եւ ինչպես վարչապետն է ասում՝ վեր կացեք-քայլեք, ես էլ կցանկանայի ասել՝ վեր կացեք եւ տոնեք Թումանյանի 150-ամյակը»:
Արայիկ Հարությունյանն այնուհետեւ արտասանեց Թումանյանից իր սիրելի քառյակը՝ «Լիներ հեռու մի անկյուն…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ