«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գիրք նվիրելու օրվա և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Անտարեսյան գրատոնի մասին խոսելիս ասաց, որ կարդացող եւ գրող իշխանություն ունեցող հանրությունը մեծ փոփոխություններ կունենա: Նա վկայակոչեց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի գրքի քննարկման ժամանակ եղած նրա զրույցը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Արմեն Մարտիրոսյանը երազում է, որ գիրքը, իր խոսքով, նոր տարվա լիմոնադ չդառնա, քանի որ գրքի առաջին ուղերձը «Մի սպանիր»-ն է:
Նա զուգահեռներ տանելով Չեխիայի եւ Հայաստանի ոստիկանական մեքենաների վրա գրված գրությունների միջեւ՝ ասաց. «Մեր ոստիկանական մեքենաների ուղերձն է՝ ծառայելով պետության, ծառայում եմ ժողովրդին»: Այսինքն՝ միջնորդավորված ծառայություն ժողովրդին՝ կախված պետության տրամադրությունից…Այսինքն` կասի կեղեքեք, կկեղեքենք, կասի նոր տարուց առաջ մի կանգնեցրեք, չեն կանգնացնի: Հասկացա, որ մշակութային խնդիր է»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ գրքեր հրատարակելիս՝ հաշվի են առնում հասարակության մեջ եղած նման խնդիրները:
Մանրամասն՝ տեսանյութում
Անտարեսի տնօրենը նաեւ փաստում է, որ Հայաստանում որակյալ գրքի ընթերցանության ճգնաժամ կա:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ