Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթի և Բաքվի ջարդերը դատապարտող բողոքի ակցիա՝ Վաշինգտոնում

Փետրվար 19,2019 13:34

Վաշինգտոնի հայկական համայնքի անդամները միացել են ՀՅԴ Ամերիկայի Երիտասարդական միությանը և Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև պահանջում են արդարադատություն Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում 1988-1992 թվականներին տեղի ունեցած ջարդերի համար` միաժամանակ իրենց ձայնը բարձրացնելով`անկախ Արցախի ազատության և անվտանգության ապահովման համար:

Այս տարվա բողոքի ակցիայի ժամանակ նշվեց նաև 26-ամյա հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցը, որին 2004 թվականի փետրվարի 19-ին քնած ժամանակ կացնով սպանել և գլխատել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը: Դեպքը տեղի եր ունեցել ՆԱՏՕ-ի` Հունգարիայում անցկացվող թրեյնինգի ժամանակ: Հունգարիայում իր պատժի ընդամենը մի մասը կրելուց հետո նրան 2012 թվականին հանձնել էին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին անմիջապես ներում շնորհեցին, մեծարեցին և գովաբանեցին: Այսօր Սաֆարովը Ադրբեջանում ազգային հերոս է համարվում:

Մասնակիցները մտահոգություն հայտնեցին նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա ճնշում գործադրող Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որոնք կոչ են անում հողերը հանձնել հանուն ապագա «կամքի արտահայտության» (expression of will), որը Արցախի կարգավիճակին է վերաբերում:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728