Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ամիրխանյանին հեղափոխությունը ոգևորել է, բայց, ինչպես ինքն է նշում, մանրամասները երբեմն անհանգստացնում են. «Փաստ»

Փետրվար 19,2019 13:27

Արվեստագետների հետ զրույցների շարքի հյուրը կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն է:

Կոմպոզիտորին հեղափոխությունը ոգևորել է, բայց, ինչպես ինքն է նշում, մանրամասները երբեմն անհանգստացնում են:

Բացում է չակերտները. «Ծրագրի բացակայություն: Բացի կոռուպցիայի դեմ պայքարից, մենք ուրիշ խնդիր չունե՞նք: Ի՞նչ կոնցեպցիայից ելնելով է մեզ մոտ փակվում մշակույթի նախարարությունը: Փակվում է այն ժամանակ, երբ թուրքերեն մուղամատներ երգող երիտասարդների քանակն ավելացել է, այն ժամանակ, երբ շուկան լցվել է «սուրոգատներով»…Մեզ մոտ մշակույթի մեջ միայն առևտրային երևույթներն են ծաղկում: Կարելի՞ է այդ հարցով չանհանգստանալ: Կարելի՞ է չանհանգստանալ, որ լեզվի հերն ամեն վայրկյան անիծվում է…»:

Ինչ վերաբերում է մի շարք արվեստագետների այն կարծիքներին, թե մշակույթի նախարարությունը կապ չուներ մշակույթի հետ, Ռ. Ամիրխանյանը նկատում է. «Հարցը այդպես կատեգորիկ դնելը միամտություն է: Ցույց տվեք մի ասպարեզ, որը բացարձակ մասնագիտական մոտեցումներով է աշխատում: Մեր բոլոր նախարարությունները դժվար են պաշտպանում բարձր մասնագիտական ուղղվածությունները: Այո, միգուցե պետք չէ մեզ այնպիսի մշակույթի նախարարություն, ինչպիսին ունեցել ենք, բայց իրեն ամբողջովին լիկվիդացնելը ավելի մեծ թշնամություն է: Այն ժամանակ, երբ քո փողոցում հնդիկներ, պարսիկներ, օտարազգիներ են քայլում, և հեռուստատեսային յուրաքանչյուր հաղորդման մեջ ազգային դիմագիծը կորցնողի վիճակում ես, ինչպե՞ս կարելի է մշակույթի նախարարություն փակել: Ընդհակառակը, այլ խնդիր պետք է դրվեր՝ գիտակցել, թե ինչ է մեզ համար մշակույթը: Մշակույթը տարբեր երևույթների շուրջ համաձայնություն ստեղծելու առաջին շանսն է, մշակույթի նվաճումը տարբերությունների միասնություն ստեղծելն է, իսկ մենք ասում ենք՝ գնացեք, ով ինչ ուզում է՝ երգի՞: Դրա համար էլ մեզ մոտ ազգային դիմագիծը շուտով անդառնալիորեն կվերջանա: Ես կողմ եմ, որ մշակույթի նախարարությունը փակվի այն ձևով, ինչպես որ եղել է, բայց ես կողմ չեմ, որ այն ինչ– որ մեկի կցորդը լինի: Այն պետք է ինքնուրույն լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728