Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունն ունի նախընտրած թեկնածու, ապա չունի այդ թեկնածուին արցախյան վերնախավի ամբողջական կոնսենսուսով նախագահ դարձնելու ռեսուրս և հնարավորություն. «Փաստ»

Փետրվար 19,2019 13:11

Այս օրերին շատերը հարց են տալիս, թե ով է լինելու արցախյան ընտրություններում Հայաստանի թեկնածուն: Քննարկվող տարբերակները երկուսն են. Նախ՝ Արայիկ Հարությունյանը, որ հետհեղափոխական իրավիճակում բավական լոյալ է դրսևորել իրեն հայաստանյան իշխանությունների հանդեպ: Երկրորդ տարբերակը Սամվել Բաբայանն է, այսպես ասած, նախահեղափոխական շրջանի դերակատարներից մեկը, որն ազատության մեջ հայտնվեց արդեն հեղափոխությունից հետո: Դժվար է ասել՝ այս թեկնածուների մասով հայաստանյան իշխանությունները կոնկրետ նախընտրություն ունեն, թե ոչ, կամ եթե ունեն, ապա ում վրա կկանգնի վերջնական ընտրությունը:

Սակայն իրավիճակի նախնական պատկերը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունն ունի նախընտրած թեկնածու, ապա չունի այդ թեկնածուին արցախյան վերնախավի ամբողջական կոնսենսուսով նախագահ դարձնելու ռեսուրս և հնարավորություն: Այդպիսի ռեսուրս և հնարավորություն, մեխանիզմ ուներ նախկին իշխանությունը: Միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե արցախյան վերնախավը միատարր է: Այն միշտ էլ եղել է բազմաբևեռ: Սակայն Հայաստանից կատարվել է ընտրություն, այնուհետ այդ ընտրությունն անցել է ներարցախյան խողովակներով: Եթե նույնիսկ եղել է մրցակցություն, ապա այն մնացել է աննկատ հանրության համար:

Այժմ, երբ այլևս չկա Հայաստան–Արցախ իշխանական նախկին ուղղահայացը, մյուս կողմից էլ քաղաքականությունն է մտել հրապարակային փուլ, ներվերնախավային մրցակցությունը ևս մտնում է հրապարակային դաշտ: Եվ այս դեպքում կարևոր, բայց վճռորոշ չէ, թե ում կնախընտրի Հայաստանի իշխանությունը: Այն հանգամանքը, որ միաժամանակ երեք բարձրաստիճան պաշտոնյա հայտարարում են առաջադրման մասին, ցույց է տալիս, որ այս անգամ լինելու է բնական մրցակցություն:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728