Այսօր հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակն է: Մայրաքաղաքի երթուղային տաքսիների որոշ վարորդներն առիթը բաց չեն թողնում նրա ծնունդը նշելու: Եվ կարծես թե սա սոցիալական գովազդ է, սակայն, մի քիչ էլ առեւտրային է: Հանրային տրանսպորտի դռան վրա «փակցված» Գիքորն այսօր էլ իր հայտնի գործն է անում, «էստի՛ համեցեք»-ով հաճախորդներ, այս դեպքում՝ ուղեւորներ հրավիրում: Այս երթուղային տրանսպորտի ուղեւորներից են նաեւ Անուշն ու Լոռեցի Սաքոն:
«Առավոտ» օրաթերթ,
19.02.2019