Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. Շրջանառվում է իրականում ոչ թե երեք, այլ Արցախի նախագահի թեկնածուի տասը անուն. «Ժողովուրդ»

Փետրվար 19,2019 12:19

Արցախի ներքաղաքական հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ:

– Պարոն Խանումյան, Արցախում 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երեք հիմնական թեկնածուների անուններ են շրջանառվում՝ Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյան, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյան, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայան։ 2012թ.-ին եղել եք Վիտալի Բալասանյանի շտաբի հանրային կապերի պատասխանատուն, եւ, ըստ էության, սատարել եք նրան։ Փոխվե՞լ է Ձեր քաղաքական կողմնորոշումը։

– Շրջանառվում է իրականում ոչ թե երեք, այլ նախագահի թեկնածուի տասը անուն։ Ինչ վերաբերում է Բալասանյանին սատարելուն, ես սատարել եմ նրան 2012թ.-ին, երբ նա այլընտրանքային ընդդիմադիր միակ թեկնածուն էր եւ բավականին շատ ձայներ ստացավ։ Ինչ վերաբերում է գալիք ընտրություններին, մեր կուսակցությունը հավանաբար սեփական թեկնածուով է գնալու ընտրությունների։

– ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ռազմավարական նոր շեշտադրումները ի՞նչ արձագանքներ, գուցե ամրագրումներ են ստանում Արցախի ներքաղաքական կյանքում:

– Թավշյա հեղափոխության ամենամեծ ազդեցությունը Արցախի ներքաղաքական կյանքի վրա Արցախի ներկայիս կոռուպցիոն-կլիենտիստական համակարգի տանիքը ջարդելն էր։ Այդ տանիքը Սերժ Սարգսյանն էր. ինքն էր որոշում՝ Արցախում ով որտեղ պիտի լինի, ով պետք է նախագահ լինի իշխանական կուսակցություններից, ինչպես պիտի նախագահ լինի, քանի տարի պիտի իշխի, թագավոր պիտի լինի, թե նախագահ, Սահմանադրությունը պիտի փոխվի մեկ հոգու համար եւ այլն։ Հիմա այդ տանիքը ջարդուփշուր է արվել, այդ թիկունքը կոտրվել է, եւ, ինչպես տեսաք, շատ արագ Բակո Սահակյանը հայտարարեց, որ չորրորդ ժամկետով արդեն 2020 թվականին չի առաջադրվելու։ Դա եղավ հանրային մեծ ճնշման ներքո, եւ, հետեւաբար, թավշյա հեղափոխության բերած ամենամեծ օգուտը սա էր։ Բայց, այնուամենայնիվ այդ նույն համակարգը իր ռեսուրսներով մնում է, եւ ընտրախախտումների հավանականությունը բավականին մեծ է, որն այստեղ սովորաբար տեղի է ունենում տարբեր պետական ծրագրերը որպես ընտրակաշառք օգտագործելու ձեւով։

Զրուցեց Մարիամ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728