Քաղաքականության մեջ, մանավանդ՝ միջազգային, մի գրված կանոն կա «ձեռք ես տվել, պետք է խաղաս», և դրա համար անողոք քաղաքականությունը մշակում է լուրջ, միջնորդավորված և ուղիղ երաշխավորման մեխանիզմներ։ Եթե մինչև այժմ բանակցությունների բացասական հերոսը Բաքուն էր, ով մերժում էր բերված առաջարկները, այժմ մերժողն ու բացասականը դառնում է Երևանը, ով ջնջել է բանակցությունների ավելի քան 25-ամյա օրակարգը և նոր հարցեր է առաջ քաշել։ Սրանով իսկ մենք, ով միշտ եղել է միջազգային հանրության ֆավորիտն այս բանակցային գործընթացում, այժմ սկսում ենք այդ դերը զիջել Ադրբեջանին։
Բացի այդ, երբ մենք սրբությամբ հավատարիմ էինք մնում վերելակային զինադադարի ոգուն և տառին, Ադրբեջանը շարունակում էր թե՛ պաշտպանական գծի, թե՛ բանակի շինարարությունը, և այժմ նա լուրջ գերակշռություն է ձեռք բերել մեր հանդեպ։ Եթե Հայաստանը փորձի խուսափել բանակցություններից, ապա չի բացառվում, որ Բաքուն գործարկի ռազմական լծակներն ավելի շուտ, քան նախատեսում էր։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը կարևորագույն էր համարում Համաշխարհային պատերազմից հետո խաղաղության հարատևությունը, ու նաև՝ Մեծ Բրիտանիայի դերն այդ գործում՝ որպես գերտերություն։ Չեմբեռլենի անդուլ ջանքերը, մաքոքային դիվանագիտությունը, ի վերջո, 1938թ. հանգեցրեցին Մյունխենյան համաձայնագրին նացիստական Գերմանիայի կողմից Սուդետների անեքսիայի վերաբերյալ, ինչը Երկրորդ համաշխարհայինը դարձրեց անխուսափելի։ Ստեղծվեց թակարդ, որից այլևս ոչ մի եվրոպական գերտերություն չէր կարող դուրս գալ, ինչը գործնականում նշանակում էր Երկրորդ համաշխարհայինի սկիզբը։ Բարի ցանկությունները միշտ չէ, որ հանգեցնում են բարի արդյունքների։
Աղասի ԵՆՈՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում