Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. «Լուսավոր Հայաստանը» մեկ-երկու քննադատական խոսք է հնչեցնում, եւ դրանից հետո սկսում են կեղծ օգտատերերի հարձակումները. «Ժողովուրդ»

Փետրվար 19,2019 11:38

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

– Պարոն Գորգիսյանը իր ելույթում նշեց, որ ԼՀԿ-ն քաղաքական հալածանքների է ենթարկվում։ Ի՞նչ հալածանքների մասին է խոսքը։

– Չեմ հիշում, թե ինչ կոնտեքստով է օգտագործվել այդ արտահայտությունը, բայց այն, որ «Լուսավոր Հայաստանը» մեկ-երկու քննադատական խոսք է հնչեցնում, եւ դրանից հետո սկսում են կեղծ օգտատերերի, առանձին լրատվամիջոցների կողմից հարձակումները, սա միանշանակ քննադատության է արժանի, որովհետեւ այդ կերպ մենք չեն նպաստում քաղաքական համակարգի առողջացմանը կամ քաղաքական համակարգի ընդհանրապես զարգացմանը։

– Բայց իշխող խմբակցությունը այդ մասով ի՞նչ կարող է անել։

– Կարծում եմ՝ եթե քաղաքական կամք լինի, որեւէ մեկը ինքնագլուխ դա չի իրականացնի։ Ես չեմ տանում այն ուղղությամբ, որ ուղղորդվում է այս ամենը, չեմ էլ ուզում հավատալ, որ մարդիկ կարող են նման կեղտոտ քաղաքական մանիպուլյացիաների դիմել, բայց ես հույս ունեմ, որ մեր քաղաքական իշխանությունը իրենից կախված ամեն ինչ պետք է անի, որ այդ սխալ քաղաքական մշակույթը, այդ կեղծ օգտատերերի միջոցով կամ տեղեկատվական հարթակներում այլ անձանց միջոցով անձանց վարկաբեկելու, անունի հետ խաղալու քաղաքականությունը մերժվի եւ մեզանից դուրս գա։ Մեզ դա չի սազում։ Մենք պետք է հեռու մնանք այդ ցածրորակ քայլերից։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728