Լրահոս
Օրվա լրահոսը

Հերիքնազ Տիգրանյան. Նախորդ տարվա կոռուպցիայի ընկալման համաթիվը փաստում է, որ ոչ նահանջ ունենք, ոչ էլ առաջընթաց. «Իրատես»

Փետրվար 19,2019 11:12

Հայաստանում կոռուպցիա կա՞, թե՞ ոչ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե կոռուպցիա չկա, քանի որ ինքն անձամբ կոռուպցիայի մեջ թաթախված չէ։ Միայն երկրի վարչապետի ոչ կոռումպացված լինելը խոսու՞մ է այն մասին, որ Հայաստանում այդ երևույթը վերացել է հարցին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆԸ նշեց, թե այնպես չէ, որ միայն երկրի ղեկավարն է ոչ կոռումպացված։ «Հայաստանում կոռուպցիոն բուրգ, համակարգված կոռուպցիա չկա։ Վարչապետը նշել է, որ հանրային ծառայության համակարգում մնացել են նախկին իշխանության մարդիկ, որոնք իրենց աշխատանքում որքան բարեվարքություն կցուցաբերեն, կախված է տվյալ անձից բարեխղճությունից և վերահսկող մարմինների աչալրջությունից»,- ասաց պատգամավորը։

Իսկ թե որքանո՞վ է նվազել այդ երևույթը, տիկին Տիգրանյանն ընդգծեց, որ նախորդ տարվա կոռուպցիայի ընկալման համաթիվը փաստում է, որ ոչ հետնահանջ ունենք, ոչ էլ առաջընթաց։ «Վերջին հինգ տարիների ընթացքում մենք կայուն շեմի մեջ ենք՝ 33-35»,- փաստեց «Իմ քայլը» խմբակցության անդամը, հավելելով, թե վեց աղբյուրներով է չափվում կոռուպցիան։ 2018-ի տվյալները նախորդ կառավարության ժամանակահատվածի գնահատականն են, այդ պատճառով էլ, ըստ մեր զրուցակցի, դրական ցուցանիշ չկար, 2018-ին կառավարությունը հստակ կամք է ցուցաբերել այդ երևույթի դեմ պայքարելու համար։ «Կոռուպցիոն բացահայտումները վկայեցին, որ կառավարությունը ոչ թե պատրանքային, այլ իրական պայքար է տանում։ 2019-ին կոռուպցիայի ընկալման համաթիվը շատ ավելի բարձր կլինի, քանի որ դա նոր կառավարության գնահատականն է լինելու։ 50-ին ձգտող թիվ կունենանք, առնվազն 35-ի միջակայքը հաստատ կհատենք»,- վստահ է մինչ պատգամավոր դառնալը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728