Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել. Ermenihaber

Փետրվար 19,2019 11:05

Փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է մեջլիսի սրահներից մեկում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

Մինչ խորհրդարանի նոր նախագահի ընտրվելը, Յըլդըրըմն իր պարտականությունները ժամանակավորապես կփոխանցի Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ջելալ Ադանին։

Ըստ թուրքական աղբյուրի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Յըլդըրըմը Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շրջանակներում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունից առաջադրվելու է Ստամբուլի քաղաքապետի թեկնածու։

Հիշեցնենք, որ Բինալի Յըլդըրըմը 2016-2018թթ. զբաղեցրել է Թուրքիա վարչապետի պաշտոնը։

Աղբյուր`  Ermenihaber/Sozcu

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728