Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ մեծ հարց է, թե այսօրվա Հայաստանի տնտեսությունում առանց համոզելու, առանց ախպերների «մի բան անենք, մի բան ըլնի»-ի, քանի՞ «պատահական» ներդրող կգա. «Իրատես»

Փետրվար 19,2019 10:32

Փոխարենը Նիկոլ Փաշինյանը սեփական ճարտասանության ողջ փայլով բնութագրեց, թե ինչպես են նախկինում Հայաստանում ներդրումներ եղել։ «Մենք բոլորս ախպերներ ենք, ունենք ուրիշ լավ ախպերներ, և կան ախպոր ախպերներ: Հիմա մենք ներդրումներ պետք է բերենք Հայաստան, որ լավ լինի: Ո՞նց ենք բերելու ներդրում. պետք է ամեն մեկս ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին, եւ ախպերներով պետք է գանք ներդրում անենք, մի բան անենք, մի բան ըլնի: Ինչի, Հայաստանում պատահական մարդ ներդրու՞մ է արել: Կամ եղել է ախպեր, կամ ախպոր ախպեր: Դրա համար հիմա Հայաստանի ողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր: Մենք ասում ենք, որ այս համակարգից հրաժարվում ենք»:

Հիմա կան «ախպոր ախպերները», բայց նրանց ներդրումներից Փաշինյանի կառավարությունը հրաժարվում է։ Այո, Հայաստանում պատահական մարդիկ ներդրում չեն արել, բայց ոչ միայն այն պատճառով, որ խնդիրներ են եղել, այլ «պատահական մարդիկ» Հայաստանի տնտեսությունը գրավիչ չեն համարել։ Անշուշտ, լավ է, որ բոլորի համար դաշտը բաց է, ու, ինչպես Փաշինյանն է վստահեցնում, «կոռուպցիայից զերծ կարգավորումներ» կան, բայց դեռ մեծ հարց է, թե այսօրվա Հայաստանի տնտեսությունում առանց համոզելու, առանց ախպերների «մի բան անենք, մի բան ըլնի»-ի, քանի՞ «պատահական» ներդրող կգա։ Հայաստանի տնտեսությունը ոչ նախկինում, առավել ևս ոչ էլ այս 10 ամիսներին այնքան գրավիչ չի դարձել, որ ներդրողներն իրար «կոտորելով» գան Հայաստան, ինչ է, թե կառավարության ղեկավարն ասում է, որ ինքը ոչ մեկի հետ «փայ» չի մտնում։ Առանց «փայ» մտնելու էլ մեծ է հավանականությունը, որ ներդրողը կհրաժարվի գումարներ բերելուց Հայաստան, թեկուզ հենց շուկայի փոքր լինելու պատճառով։ Այնպես որ, գուցե նաև լավ օրից չէ, որ «առաջացել» են լավ ախպերներն ու նրանց ախպերները։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728