«Հիմա որ սաղ հարձակվում են Նիկոլի վրա, ճի՞շտ են անում», – հարցնում են ինձ ներկա իշխանություններին համակրող շարքային քաղաքացիները: Ինձ թվում է՝ սխալ են անում: Ես ընդհանրապես հարձակվելուն դեմ եմ, ինչպես դեմ եմ նաեւ որեւէ մեկով հրճվելուն: Հարձակումը տեղի է ունենում ցավ պատճառելու, վարկաբեկելու, «բարոյապես ոչնչացնելու» նպատակով, իսկ դա անձամբ իմ արժեքային համակարգի մեջ չի տեղավորվում: Երկրպագուների (մեծ մասամբ՝ տիկնանց) հիացական բացականչությունները, այդ թվում նաեւ՝ հարձակումներից պաշտպանող «հակահարվածները» պարզապես հուզական դրսեւորումներ են, որոնք զուտ մարդկայնորեն հասկանալի են, բայց որեւէ «իմացաբանական» արժեք չեն ներկայացնում:
Նախորդ երեք նախագահները, ինչպես նաեւ ներկայիս վարչապետը, հանդես են գալիս որպես հարձակման թիրախ, բայց 4-ից երկուսը՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հրճվողների մեծ բանակ չեն ունեցել: Եվ դա տրամաբանական է՝ 1991 թվականին Տեր-Պետրոսյանը եւ 2018 թվականին Փաշինյանը երկրի առաջին դեմք են դարձել ժողովրդի կամքով, հետեւաբար՝ եղել են եւ կան մարդիկ, որոնք անկեղծորեն նվիրված են նրանց եւ ցանկացած բացասական բառ ընկալում են որպես անձնական վիրավորանք: Երկրորդ եւ երրորդ նախագահները, ընդհանուր հաշվով, չորս անգամ դարձել են իշխանության գլուխ՝ ի հեճուկս Հայաստանի քաղաքացիների զգալի մասի ցանկության, ու դա չի կարող իր ազդեցությունը չունենալ հասարակական ընկալումների վրա: Չնայած նրանք, ովքեր հարստացել են այդ երկու ղեկավարների օրոք, հիմա խոսում են նրանց ժամանակ եղած ինչ-որ «թռիչքային զարգացումներից», ինչը նույնպես մարդկայնորեն հասկանալի է:
Բոլոր դեպքերում հարձակվելը սխալ է, մարդկանց արժանապատվությունը վիրավորելը, ամեն ինչի վրա «կեղտ բռնելն» անընդունելի է: Երբ «նախորդ ընդդիմությունն» էր դա անում՝ հ/կ-ների եւ ֆեյսբուքի բուռն աջակցությամբ, դա նույնպես ինձ դուր չէր գալիս: Բայց եկեք փորձենք տարանջատել հարձակումը քննադատությունից: Երբ թիրախն անձն է, ոչ թե երեւույթը, երբ ինչ-որ բան ասվում է փրփուրը բերանին, բարձր տոներով՝ դա հարձակում է, երբ դու քո ընտրած թիրախում ոչ մի լավ բան չես տեսնում, դա դարձյալ հարձակում է: Կոնկրետ այս իշխանության պարագայում ես կարծում եմ, որ Գուրգեն Եղիազարյանի, մասամբ նաեւ՝ Արմեն Աշոտյանի գրեթե ամենօրյա ելույթները հարձակում են: (Ընդ որում՝ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյան ճիշտ նույն ոճով հարձակվում էր նաեւ նախորդ իշխանության վրա): Դա չի նշանակում, որ իշխանության կողմնակիցների պատասխան հարձակումներն այդ գործիչների վրա տեղին են եւ արդարացված:
Եվ հակառակը՝ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի անդրադարձերը խորհրդարանում ընդդիմության «սովորական», կասեի անգամ՝ դասական քննադատություն են՝ ինձ թվում է, երբեմն ճիշտ, երբեմն սխալ: Եվ այս դեպքում վարչապետի եւ նրա կողմնակիցների պատասխանները համարժեք չեն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ինչո՞վ է «քայլք տեղում»- հրամանը տարբերվում «վազք տեղում»- հրամանից:
Ինչո՞վ է «քայլք տեղում»-ը տարբերվում «վազք տեղում»-ից:
Ինչպե՞ս հնարավոր դարձավ ներմուծված մաստակ ծամելով 30 տարի տեղում դոփել:
Ասա ազգիդ անունը՝ ասեմ ով ես…
Առաջին հայացքիծ հարձակումը՝ շահի պաշտպանության միջոց է, քննադատությունը միտված է արդարության վերականգնմանը: Սակայն այդպես է առաջին հայացքիծ: Շահը կարող է լինել մի վեհ գաղափար, իսկ քննադատությունը՝ միտումնավոր այլափոխված իրողություն: Այս իրավիճակում կարևորը ոչ այնքան ոճն է, որքան բովանդակությունը: Հայաստանի ներկայիս զանգվածային լրատվության դաշտը, որի գերակշռող մասը գտնվում է նախքին օլիգարխիկ հանրության ձեռքին, ինչի մասին փաստում են նույնիսկ արտասահմանի գործիչները, մեծ փորձություն է: Եթե դու ՔԱՂԱՔԱՑԻ ես և քո շահը (անկախ անձնական կյանքի խնդիրներից) քո երկրի հարցն է, պետք է, հնարավորինս, խորանաս ցանկացած քննադատության մեջ, որ կարողանաս զատել թացը չորից: Օրինակ: Լսեցի ազգային ժողովում ընդդիմության քննադատությունը Ագրարային համալսարանի ռեկտորի աշխատավարձի վերաբերյալ: Մարուքյանի ներկայացմամբ, ռեկտորին Փաշինյանի կողմից նշանակվել է բարձր աշխատավարձ (ենթադրվում է որ նա արժանի չէ) այս աղքատ երկրում և նշանակման փաստը ներկայացվում է, որպես հովանավորչություն: Նախ, այդ աշխատավարձը Հայաստանի համար ոչ շռայլ, միջին մակարդակով գոյատևման համար է, նույնիսկ IT երիտասարդ մասնագետները ավելին են ստանում, ուրիշ բան, որ գիտական ոլորտի համար, որը ոչնչացված է, դա աստղաբաշխական թիվ է: Վարչապետը վրդովմունքով անդրադարձավ այդ քննադատությանը և մեկնաբանեց՝ այդ անձնավորությունը արժեքավոր մասնագետ է, որը ավելի քան 300 աշխատակիցների աշխատավարձ է բարձրացրել և այդ մարդիկ երկրի համար կարևոր գիտական և գործնական աշխատանք են իրականացնում: Եվ հավելեց, որ այդ նույն մասնագետը արտասահմանյան «ճ» դասի կազմակերպությունում 5 անգամ ավել աշխատավարձ կստանար: Իսկ հովանավորչության հարցը թողնենք Մարուքյանի խղճին: Մեզ, հասարակ մահկանացուներիս թվում է, որ այնտեղ «վերևներում» գիշերուզօր ազգի հարցերն են լուծում, սակայն Մարուքյանի ելույթը ոչ միայն չտպավորեց, այլև քաղաքական առևտրի տպավորություն թողեց: Նման «փաստ» մի երկրում, որտեղ քաղծառայողները և կենսաթոշակառուները չնչին գումարներ են ստանում, լուրջ վարկաբեկիչ փաստարկ է: Նրա «քննադատությունը» ոչ այլ ինչ էր, քան էժանագին մի քայլ, ընդդիմության վարկանիշը բարձրացնելու համար: Լինել ընդդիմադիր, մեր ընդդիմությունը հասկանում է բառացիորեն՝ քննադատել ամեն ինչ և ամեն գնով: Այսօր բոլորը՝ և համակիրները, և հակառակորդները խոսում են կադրերից: Մեր երկիրը տնտեսական վերելքի համար, իրոք, բարձրակարգ և ազնիվ կադրերի մեծ պահանջ ունի: Եվս մի օրինակ: Ներկայիս գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան, որը Մատենադարանի նման կառույց է թողել սերունդներին, ազնվագույն մեկը, տաղանդավոր ճարտարապետ, այսօր նրա նմանների վարձատրության հարցը, ի շնորհիվ Մարուքյանի, պետք է կենսաթոշակառուների, քաղծառայողների և այլ, սոցիալապես անապահով զանգվածի, քննարկման առարկա դառնա: Այսօր նրանք պիտի որոշեն, նման անձանց աշխատավարձի չափը: Սա է Մարուքյանի «կառուցողական» քննադատության հետևանքը: Չեմ բացառում, որ Գուրգեն Եղիազարյանի «քննադատությունը» նույն սերիալից է: Էլի պաշտոն, էլի կնոջ ազգակցական կապ և այլն: Ինչպես ասում են, մի բուռ ազգ ենք, որ մի կես ժամ իրար հետ շփվենք, կպարզվի, որ իրար բարեկամ ենք: Իհարկե, նման տեղեկատվությունը կամ «քննադատությունը» անգլուխ զանգվածի համար կարող է լուրջ փաստարկ դառնալ: Ինչպես ասում էր մի հոգեվորական, հավատքը հիմնված է ՀԱՎԱՏԻ վրա: Ես ԴԵՌ հավատում եմ Վարչապետին: Եվ միևնույն ժամանակ, այս ամենի ներքո, հասկանում, որ պատասխանատվությունը և բեռը շատ մեծ է: Նրա կոչերը լինել Քաղաքացի, «հանել աղքատությունը ուղեղներից» ևս շատ տեղին են:
Պարոն Աբրահամանյան 1998թվին Հայաստանի բյուջեն եղելա 300միլիոն 2008-ին մոտ 2միլիարդ:
Հիմա ասում եք պետական ապարատում աշխատավարձը ցածրա մարդը 300հազարով ոնց ընտանիք պահի:
Իսկ դուք 1998-ին ինչքան աշխատավարձ էիք ստանում, երևի մի 10հազար դրամ չէ՞
Թռիչքը հո պոզով պոչով չի լինում:
Մի կողմից Քոչարյանինը չսիրելու մյուս կողմից Լևոնին ու Նիկոլին սիրելու մի բացատրություն ունեմ:
Մեր ժողովուրդը ավելի շատ սիրումա լավ ճառ, կենաց ասող մարդկանց, քան ռեալ գործ անողի:
Փայինյանը ինչ ցանելա ու շարունակումա ցանել նույննել հնձումա:
Հեգնանքով խոսալը սազան լոքո ոճով պիտի նույն ոճով պատասխան ստանա:
Հնձողները հնձում են և դեռ կհնձեն: Եթե Նիկոլը սրանից զատ, այլևս ոչինչ չանի, դա էլ է բավական նրան երախտագիտությամբ հիշելու: Ավազակների ու թալանչիների ողնաշարը կոտրելը մեծ գործ էր: Ցավոք, մեթոդներն էին թավշյա:
Լավ կլիներ, մենք մեր հարցերը լուծելուց մեր հայ նորամուծությունները իրականացնենք այնտեղ, որտեղ այլ ազգերի մոտ արդյունավետ լուծում չկա, օրինակ կառաջարկեի դատարաններն օգտագործել ոչ միայն օրինազանցներին հայտնաբերելու ու նրանց վնասազերծելու ու ճիշտ ուղու վրա դնելու համար, այլ նաեւ նույն դատարանը օգտագործել միջինից բարձր օրինապահներին խրախուսելու համար, բնական է, օրենք պետք է սկզբից ստեղծել, դրա համար պետք է հստակեցնել իսկական հայ քաղաքացու էությունը, որն էլ հենց հայ կրոնն է: