Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի ընկերներ,
Որոշ ժամանակ առաջ հայտարարել էի նոր՝ ցենտրիստական ուղղվածության քաղաքական ուժի ստեղծման մասին։
Երկու ամիս տևած խորհրդակցությունների և քննարկումների արդյունքում այսօր հանրությանը ներկայացվեց «Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարի նախապատրաստման հանձնախմբի հայտարարությունը, որում արտացոլված յուրաքանչյուր միտք և գաղափար ամրապնդված է Հայաստանի Հանրապետության պետականության, պետական և ազգային ինստիտուտների, ազգային ինքնության հիմքերի կայունության, կենսունակության, պաշտպանվածության և արդյունավետ գործունեության օրվա հրամայականով։
Նորաստեղծ կուսակցության գաղափարախոսական հիմնադրույթների և առաջիկա անելիքների մասին առավել հանգամանալից կներկայացվի վաղը կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում»։